Երևանյան «Վոլկինգ Տուրի» Կախարդանքն ու Գաղտնիքները

 

 

Ուղևորության մասին՝

 

Բացահայտի՛ր Երևանի գաղտնիքները և իմացի՛ր ավելին այս գեղեցիկ քաղաքի տեսարժան վայրերի մասին, ինչպես նաև ծանոթացի՛ր տեղացիների հետ 13 ամյա Լիանա Արամյանի օգնությամբ, ով հանդիսանում է Հայաստանի ամենաերիտասարդ էքսկուրսավարը:
Սա կլինի մեծ ծանոթություն Երևանի և հայ ժողովրդի հետ: Այս հետաքրքիր և անվճար <<Վոլկինգ Տուրը>> սկսվում է հենց Երևանի սրտից՝ Հանրապետության հրապարակից, որը ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է աշխարհում: Դուք կարող եք կիրառել Ձեր սակարկելու ունակությունները Կովկասում ամենամեծը համարվող արվեստի և արհեստի բացօթյա շուկայում՝ Վերնիսաժում: Այնուհետև, կարող եք բացահայտել ինքներդ Ձեզ համար Երևանի հոյակերտ ճարտարապետությունը՝ Օպերայի և բալետի թատրոնը, Մոսկվա կինոթատրոնը, Կարապի լիճը, Հյուսիսային պողոտան՝ շրջայցն ավարտելով բլրի վրա կառուցված Կասկադի վիթխարի և ճերմակ աստիճաններից երևացող Արարատ լեռան չքնաղ տեսարանով:
Մինչ կուղեվորվենք մի տեղից մյուսը, Դուք կլսեք մի շարք հետաքրքրքաշարժ պատմություններ և կիմանաք հետաքրքիր փաստեր Երևանի մասին, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ, թե ինչպես է Երևանի խորհրդային անցյալը ձևավորել Երևանի ժամանակակից հասարակությունը:
Այս շրջայցի նպատակն է բացահայտել մի շարք թաքնված փաստեր Երևանի մասին և ծանոթացնել տեղանքին այնպես, որ ցանկացած պահի կարողանաք հետ վերադառնալ և իմանալ ավելին, ինչ կարող է առաջարկել Երևանը:

 

Ուղևորությունը ներառում է ՝

 

  1. Հին Երևանի պատմությունը
  2. Երևանը «թույլ է տալիս» , Երևանը «թույլ չի տալիս»
  3. Երևանի սիրահարները
  4. Հոյակերտ ճարտարապետությունը
  5. «Մոգական խոսքեր», և երբ օգտագործել դրանք տեղացիների հետ
  6. Շարլ Ազնավուրի անվան հրապարակ

 

Հանդիպման վայր ՝

 

Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի մոտ

 

Ժամանել ՝

 

  • Մետրոյով: Հանրապետության Հրապարակը մետրոյի 4-րդ կանգառն է, որն ունի երկու ելք: Դու՛րս եկեք ձախ ելքով և կգտնեք ցայտաղբյուրը: Մենք կլինենք այնտեղ կապույտ շապիկով, որի վրա կտեսնեք մեր լոգոն “L&I Tour”.
  • Տաքսիով: Խնդրե՛ք վարորդին, որպեսզի ձեզ հասցնի Հարապետության Հրապարակ: Հասնելով հրապարակ՝ կտեսնեք ցայտաղբյուրը: Մենք կլինենք այնտեղ կապույտ շապիկով, որի վրա կտեսնեք մեր լոգոն “L&I Tour”.

 

Նշում ՝

 

Ամրագրելով Ձեր տեղը նախօրոք, Դուք հնարավորություն կունենաք մասնակցել այս ուղևորությանը:

Շաբաթ

11:00

Պատվիրե՛լ

ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ "ԱՄԱԴԵՈՒՍ" ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ

Շտապե՛ք գրանցվել