Մեր Մասին

Բարի գալուստ «Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերության պաշտոնական վեբ կայք:

 

 

«Էլ Ընդ Այ Սենթր» ՍՊԸն  հիմնադրվել է 2011 թվականի փետրվարի 14–ին։ Այն հայտնի է որպես «Էլ Ընդ Այ Սենթր»  ուսումնական կենտրոն և «Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերություն: 

Մեր կազմակերպությունը զբաղվում է ներքին, ներգնա և արտագնա տուրիզմով, ինչպես նաև իրականացնում է ավիատոմսերի վաճառք: Մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ և կազմակերպում ինքնատիպ ու հետաքրքիր տուրեր, էքսկուրսիաներ և արշավներ անհատների և խմբերի համար: Նշենք որ կատարում ենք նաև պատվերով տուրեր: Սա նշանակում է, որ մեր մասնագետները, հաշվի առնելով ձեր ցանկությունները, բարձր մակարդակով կկազմակերպեն ձեր հանգիստը: Մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ մրցունակ գներով, քանի որ համագործակցում ենք առաջատար արտասահմանյան և հայաստանյան տուրիստական գործակալությունների, հյուրանոցային և առողջարանային համալիրների, տրանսպորտային ընկերությունների հետ: Մշտապես իրականացնում ենք միջազգային և տեղական զբոսաշրջության ոլորտում ընթացող գործընթացների և զարգացումների ուսումնասիրություն, որի հիման վրա մշակում և ձեր ընտրությանն ենք առաջարկում անընդհատ թարմացվող զբոսաշրջային ՏՈՒՐ ՓԱԹԵԹՆԵՐ:

Մենք անում ենք ամենը, որ մեր առաջարկներն ու սպասարկումը լինեն լավագույնը: Մեր ծառայությունների ցանկն է՝

 

  • Ներգնա և արտագնա հանգստի կազմակերպում,
  • Էքսկուրսիաների կազմակերպում ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Արևմտյան Հայաստանում,
  • Հանգստի ապահովում ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ շրջանակներում:
  • Ավիատոմսերի ամրագրում և վաճառք,
  • Անհատական և խմբակային տուրերի կամակերպում,
  • Կրուիզներ,
  • Բիզնես ուղևորությունների կազմակերպում,
  • Դիմավորում / Ճանապարհում օդանավակայանում,
  • Հյուրանոցների ամրագրում,
  • Վիզաների ստացման կազմակերպում,
  • Մեքենաների և ավտոբուսների տրամադրում,
  • Ուղևորափոխադրման և տրանսպորտային որակյալ սպասարկում,
  • Կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում,
  • Ուսուցում արտերկրում,

 

Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հաճախորդների և գործընկերների շրջանում:

 

ՍԻՐԻՐ ԿՅԱՆՔԸ …


Սերտիֆիկատներ


Գործընկերներ