Բժշկական Տուրիզմ

«Էլ Ընդ Այ Տուր» Տուրիստական Ընկերությունն առաջարկում է Բժշկական Տուրիզմի բարձրակարգ և մատչելի սպասարկում, որն իր մեջ նաև ներառում է դիմավորում օդանավակայանում , հյուրանոցի ամրագրում , առողջության ապահովագրություն , ժամանցի կազմակերպում , պատմական շրջայցեր Հայաստանի տարածքում  և ամենակարևորը հոգատար ու ջերմ վերաբերմունք:

 

Ստոմատոլոգիա և կոսմետոլոգիա

ԲՈՒԺՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

 

 Աշխատանքներն իրականացվում են ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՐԱԿՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱԿ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ ԵՎ ԱՄԵՆԱԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈԻՄՈՎ:

 Լնդերի տարբեր հիվանդությունների լազերային վիրահատություն, պարոդոնտիտի և պարոդոնտոզի պրոֆեսիոնալ բուժում՝ լազերի միջոցով, գինգիվոպլաստիկա (լնդերի պլաստիկ վիրահատություն)՝ անհրաժեշտության դեպքում հիվանդի սեփական արյունից պատրաստվում է բնական լինդ, օսթեոպլաստիկա (ոսկրային պլաստիկ վիրահատություն) և ատամների լազերային իմպլանտացիա:

 Բժշկական կոսմետոլոգիական ծառայություններ` գեղեցկության ներարկումներով և երիտասարդացման նորագույն ոչ վիրահատական մեթոդներով, որոնցից են՝ քթի կոսմետիկ ուղղում և մոդելավորում ոչ վիրահատական մեթոդներով, շուրթերի մեծացում, կնճիռների հարթեցում, բոտուլինոթերապիայի(BOTOX), հիպերհիդրոզի, միգրենի և մկանային սպազմի բուժում և այլն…

 Բացի բժշկական ծառայություններից, տրամադրվում է նաև անվճար խորհրդատվություն skype-ով: