
Մեր Մասին
Բարի գալուստ «Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերության պաշտոնական վեբ կայք:
«Էլ Ընդ Այ Սենթր» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2011 թվականի փետրվարի 14–ին։ Այն հայտնի է որպես «Էլ Ընդ Այ Սենթր» ուսումնական կենտրոն և «Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերություն:
Մեր կազմակերպությունը զբաղվում է ներքին, ներգնա և արտագնա տուրիզմով, ինչպես նաև իրականացնում է ավիատոմսերի վաճառք: Մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ և կազմակերպում ինքնատիպ ու հետաքրքիր տուրեր, էքսկուրսիաներ և արշավներ անհատների և խմբերի համար: Նշենք որ կատարում ենք նաև պատվերով տուրեր: Սա նշանակում է, որ մեր մասնագետները, հաշվի առնելով ձեր ցանկությունները, բարձր մակարդակով կկազմակերպեն ձեր հանգիստը: Մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ մրցունակ գներով, քանի որ համագործակցում ենք առաջատար արտասահմանյան և հայաստանյան տուրիստական գործակալությունների, հյուրանոցային և առողջարանային համալիրների, տրանսպորտային ընկերությունների հետ: Մշտապես իրականացնում ենք միջազգային և տեղական զբոսաշրջության ոլորտում ընթացող գործընթացների և զարգացումների ուսումնասիրություն, որի հիման վրա մշակում և ձեր ընտրությանն ենք առաջարկում անընդհատ թարմացվող զբոսաշրջային ՏՈՒՐ ՓԱԹԵԹՆԵՐ:
Մենք անում ենք ամենը, որ մեր առաջարկներն ու սպասարկումը լինեն լավագույնը: Մեր ծառայությունների ցանկն է՝
- Ներգնա և արտագնա հանգստի կազմակերպում,
- Էքսկուրսիաների կազմակերպում ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Արևմտյան Հայաստանում,
- Հանգստի ապահովում ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ շրջանակներում:
- Ավիատոմսերի ամրագրում և վաճառք,
- Անհատական և խմբակային տուրերի կամակերպում,
- Կրուիզներ,
- Բիզնես ուղևորությունների կազմակերպում,
- Դիմավորում / Ճանապարհում օդանավակայանում,
- Հյուրանոցների ամրագրում,
- Վիզաների ստացման կազմակերպում,
- Մեքենաների և ավտոբուսների տրամադրում,
- Ուղևորափոխադրման և տրանսպորտային որակյալ սպասարկում,
- Կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում,
- Ուսուցում արտերկրում,
Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հաճախորդների և գործընկերների շրջանում:
ՍԻՐԻՐ ԿՅԱՆՔԸ …
Սերտիֆիկատներ


















Գործընկերներ























