Բոնուս Քարտ

Կուտակային Քարտը տալիս է հնարավորություն կուտակել բոնուս միավորներ և ստանալ զեղչ հետագայում ընկերությունից արտագնա տուր փաթեթներ ձեռք բերելիս:
1
Քարտը տրամադրվում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օգտվում են
«Էլ Ընդ Այ Տուր» Տուրիստական Ընկերությունից:

Բոնուս միավորների կուտակման համար գործում են հետևյալ կանոնները՝

  • Ցանկացած արտագնա տուր փաթեթ ձեռք բերելիս կուտակվում է 20 բոնուսային միավոր, որը համարժեք է 2000 ՀՀ դրամի:
  • Ցանկացած ավիատոմս, ավտոբուսի տոմս կամ գնացքի տոմս ձեռք բերելիս կուտակվում է 5 բոնուսային միավոր, որը համարժեք է 500 ՀՀ դրամի:
  • Ցանկացած տուր փաթեթ Հայաստանի և Արցախի տարածքում կամ սոց. փաթեթ ձեռք բերելիս կուտակվում է 5 բոնուսային միավոր, որը համարժեք է 500 ՀՀ դրամի:
  • ՔԱՐՏԱՏԻՐՈՋ կողմից նոր հաճախորդ ներգրավելու դեպքում ՔԱՐՏԱՏԵՐԸ ստանում է ևս 20 կամ 5 բոնուսային միավոր: Նոր հաճախորդը կստանա արդեն իսկ իր անունով կուտակային քարտ 20 կամ 5 բոնուսային միավորով, որը նույն պայմաններով կկարողանա օգտագործել:

Բոնուսային միավորների օգտագործման կարգը՝

  • Սկսած 100 բոնուսային միավորից կուտակային քարտը կարելի է օգտագործել՝ զեղչ  ձեռք բերելու նպատակով:
  • Որպես զեղչ օգտագործվող միավորների առավելագույն չափը կազմում է 300 բոնուսային միավոր:
  • Զեղչի չափը կարող է լինել փոփոխական կախված ընկերությունում գործող ակցիաներից: Կուտակման չափն անփոփոխ է:

Քարտը հանդիսանում է ընկերության սեփականությունը և չի կարող փոխարինվել կանխիկ դրամով:

Քարտի վրա բոնուսային միավորների կուտակումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ՔԱՐՏԱՏԵՐԸ չի վերադարձրել քարտը, չի դադարել ընկերության գործունեությունը:

ՔԱՐՏԱՏԵՐԸ ամիսը մեկ անգամ կստանա տեղեկություն ընկերության կողմից ընթացիկ հաշվետվության ձևով, որտեղ նշված կլինի կուտակված/օգտագործված բոնուսային միավորների չափը:

ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ "ԱՄԱԴԵՈՒՍ" ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ

Շտապե՛ք գրանցվել