Հարսնաքար հյուրանոց
ՀՀ, ք. Սևան, Ցամաքաբերդ
Հյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին և բաղկացած է հիմնական մասնաշենքից, մինի քոթեջներից և երկհարկանի քոթեջներից: Սենյակներից և քոթեջներից շատերն ունեն տեսարան դեպի Սևանա լիճ:
Հյուրանոցն ունի ջրաշխարհ, որի մուտքն անվճար է հյուրերի համար: Ջրաշխարհի տարածքում գործում է բար, որտեղ երաժշտության սիրահարները կարող են վայելել տարբեր ոճի երաժշտություն նաև պարային երեկոների ընթացքում: Հյուրանոցի ձիարշավարանը հիանալի վայր է ձիավարությամբ զբաղվելու համար: Այստեղ հանգիստը կարելի է համատեղել աշխատանքի հետ՝ հյուրանոցն առաջարկում է կոնֆերանս դահլիճ 50 հոգու՝ անհրաժեշտ սարքավորումներով: