Միռա հյուրատուն

ՀՀ, ք. Գորիս, Անկախության փող. 24/3


Միռա նորաբաց հյուրատունը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում: Հյուրատունը 3 հարկանի է, ունի բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված 6 սենյակ: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝ լոգախցիկով, ապահովված մշտական տաք և սառը ջրով: Սենյակներում գործում է անվճար անլար ինտերնետ կապ:
Հյուրատան սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կա հեռուստացույց, վարսահարդարիչ, բար-սառնարան, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ: Հյուրատունն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը:
Միռա հյուրատնից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս, որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով , կիրճերով, բրգաձև գագաթներով:
Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում ` Միռա հյուրատունը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների հարևանությամբ:

Սենյակի Տեսակ
Սակագին
 Single Room
10.000 – 12.000 Դր.
 Double Room
16.000 – 18.000  Դր.
Triple Room
20.000  –  22.000  Դր.
Quadruple Room
25.000  Դր.

 


Գորիս հյուրանոց
Գետափ հյուրատուն
Սպլենդոր քոթեջներ
Դիլիժանս հյուրանոց
Արմենիան Ռոյալ Փալաս հյուրանոց
Ռոյալ Թյուլիփ Գրանդ Հոթել Երեվան