Աղվերան

Բեսթ Վեսթերն Աղվերան հյուրանոց

ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզական, Անտառային 1


Աղվերան հյուրանոցը տեղակայված է Ծաղկունյաց լեռների մոտ` Դալար գետի ափին և զբաղեցնում է 6 հա տարածք: Խիտ բուսականության և առողջարար օդի շնորհիվ հյուրանոցը հանդիսանում է մի հիանալի վայր ակտիվ հանգստի, առողջության վերականգնման, ինչպես նաև պասիվ հանգստի համար:
Աղվերան հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր և 7 փոխկապակցված մասնաշենքերից: Առաջարկում է բարձրորակ ձևավորված և կահավորված 55 համար` բոլոր հարմարություններով:

Կրիստալ Ռեզորթ Աղվերան

ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզակակ, Անտառային 41


Կրիստալ Ռեզորթ հյուրանոցային համալիրը գտնվում է Երևանից 45 կմ հեռավորության վրա` շրջապատված Ծաղկունյաց լեռնաշղթայով և գեղատեսիլ անտառներով: Հյուրանոցային համալիրն առաջարկում է հանգիստն անցկացնել այս հեքիաթային բնության գրկում` վայելելով Աղվերանի կենարար, թարմ օդն ու սառնորակ ջուրը: Հյուրանոցի ընդարձակ համարներից բացվում է բնության հիանալի տեսարան: Հարմարավետ պայմանները և բարձրակարգ սպասարկումը կգոհացնեն յուրաքանչյուր այցելուի:

Արթուրս Աղվերան Ռեզորթ

ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզական


Արթուրս Աղվերան Ռեզորթը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյաց լեռների լանջին, Դալար գետի հովտում: Այստեղ ամռանը օդի ջերմաստիճանը չի գերազանցում 30 °C.
Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա, ալպիական այս գեղեցիկ անկյունում` առողջարար լեռնային կլիմայով և գրավիչ բնությամբ, Արթուրս Աղվերան Ռեզորթն առաջարկում է 60 հարմարավետ համար (ստանդարտ երկտեղանոց սենյակներ):
Հյուրընկալ և բարյացակամ անձնակազմը, բարձր սպասարկումը և յուրօրինակ դիզայնը կստեղծեն հիանալի պայմաններ կատարյալ հանգստի համար:

Պարկ Ռեզորթ Աղվերան

ՀՀ, Կոտայք, Աղվերան, գ. Արզական


Երևանից ընդամենը 47 կմ հեռավորության վրա է տեղակայված բարձրակարգ նորաբաց «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Աղվերանի լեռների սաղարթախիտ և գեղատեսիլ անտառներում: Այն իդեալական վայր է տարվա բոլոր եղանակներին Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը վայելելու համար:
«Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրն առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ: Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և տարբեր կարգերի համարները (ստանդարտ, կիսալյուքս, լյուքս և ընտանեկան համարներ) համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ:
Հյուրերի տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր սպորտաձևերի սիրահարների համար, թենիսի դաշտը, սեղանի թենիսը, բադմինտոնը, բիլիարդը, դիսկո ակումբը, կինոդահլիճը, կարաոկեն: Ակտիվ հանգիստ գերադասողներին վարձույթով տրամադրվում են հեծանիվներ և քառացիկլներ: Գործարար հյուրերի համար կան համաժողովների և հանդիպումների սրահներ: