Գեղարքունիք

Կապուտակ Սևան հանգստյան տուն

ՀՀ, ք. Սևան, Ծովագյուղ-Շորժա ճանապարհահատված


“Կապուտակ Սևան” հանգստյան տունը երեք մասնաշենքերից բաղկացած համալիր է: Հանգստյան տանը ստեղծված են բոլոր հարմարություններն ինչպես համալիրի ներսում, այնպես էլ դրսում հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար: Հյուրերը կարող են երեկոն անցկացնել Կարաոկե բարում, որտեղ գտնվում են նաև բիլիարդի և փոքր թենիսի սրահները: Ամռանը գործում է բացօթյա ռեստորան, որտեղ առավել հաճելի է վայելել ճաշն ու ընթրիքը:
Սևանի ափին հանգիստն անհնար է պատկերացնել առանց ջրային մարզաձևերի ու նավարկության: “Կապուտակ Սևան” համալիրում ձեզ կտրամադրվեն ջրահեծանիվներ, ջրային մոտոցիկլետներ, զբոսանավեր և նավակներ: “Կապուտակ Սևան”-ում լիարժեք հանգստից բացի կարելի է նաև կազմակերպել տարբեր գիտաժողովներ, սեմինարներ, բիզնես-ֆորումներ, ընդունելություններ և այլ միջոցառումներ:
Համալիրն ունի անվտանգության համակարգ, փրկարար ջոկատ, բուժկետ և ավտոկայանատեղ: Կատարյալ մաքրությունը, բարձրակարգ սպասարկումը և հարմարավետությունը երաշխավորված են: