ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Իմպերիալ Պալաս հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Կորյունի փող. 23


Իմպերիալ Պալաս հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում: Իմպերիալ Պալաս Հյուրանոցը առաջարկում է 78 նորաձև, հարմարավետ կահավորված տարբեր կարգի սենյակներ, որոնցից մի քանիսից բացվում է հիանալի տեսարան դեպի լեգենդար և բիբլիական Արարատ լեռը: Հյուրանոցի համարներն ապահովված են ջեռուցման և օդակարգավորման համակարգով: Հյուրերի ցանկությամբ տրամադրվում են հատուկ համարներ չծխողների համար:

Ձեր ծառայության տակ է գտնվում լաունջ բարը, որտեղ կարող եք համտեսել հայկական լավագույն կոնյակն ու գինին, ինչպես նաև բազմազան կոկտեյլներ:

 

Ազոյան հյուրատուն

ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փող. 32


Ազոյան հյուրատունը գտնվում է Երևանի սրտում` 1906թ. կառուցված շենքում, որտեղ պահպանված է հին հայկական յուրահատուկ մշակույթը: Այս պատմական կառույցները փաստագրված են պաշտոնական արխիվներում:
Հյուրատունը ունի հարմար դիրք, այն ոչ միայն ժամանցային կյանքի կենտրոնում է, այլ մոտ է քաղաքի բիզնես կենտրոնին: Զբոսնելով 2 րոպեում կարելի է հասնել Հանրապետության Հրապարակ:
Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ կահավորված և յուրովի ձևավորված 3 սենյակ` 2 երկտեղանոց և մեկ երեքտեղանոց (ընտանեկան) սենյակ: Սենյակները նախատեսված են չծխողների համար և յուրաքանչյուրն ունի անհատական ձևավորում:

Բեսթ Հոսթել

ՀՀ, ք. Երևան, Լենինգրադյան փող. 6


Բեսթ Հոսթելը մոտ է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին, որը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետական ձևավորմամբ և տեղակայված է Հրազդանի կիրճի մոտ, Ծիծեռնակաբերդի բլրի վրա, որտեղ նաև գտնվում է 1915թ հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը։
Մոտակայքում են գտնվում նաև Թումոյի այգին և Դալմա Գարդեն Մոլը:
Գտնվելով Երևանի կենտրոնից 6կմ հեռավորության վրա՝ հոսթելը իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված սենյակներ և առանձնասենյակներ՝ մատչելի գներով (ներառյալ նախաճաշ, սպիտակեղեն, սրբիչներ):
Հոսթելը իդեալական վայր է ընտանիքների, ուսանողների, ինչպես նաև գործարարների համար, քանի որ տրամադրում է թրեյնինգների համար նախատեսված դահլիճ:

Սիլաչի հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 20


“Սիլաչի” հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, որտեղից ոտքով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Հայաստանի Պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հյուրանոցը շրջապատված է ժամանակակից շինություններով` ռեստորաններ, բարեր և այլ ժամանցային վայրեր, ինչի շնորհիվ այն դառնում է իդեալական վայր զբոսաշրջիկների և գործնական նպատակով Հայաստան այցելած հյուրերի համար:
“Սիլաչի” հյուրանոցից հեշտությամբ կարելի է հասնել Երևանի տեսարժան վայրեր, մշակութային և առևտրային կենտրոններ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետություն և նրբաճաշակություն` մատչելի գներով:

ԴԴԴ հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. 54 վ.


“ԴԴԴ” հյուրանոցն առաջարկում է 14 հարմարավետ համար՝ բոլոր անհրաժեշտ հարմարություններով` օդակարգավորիչ, մինի բար, չհրկիզվող պահարան, միջազգային հեռախոսակապ և անվճար Wi-Fi ինտերնետ կապ: Բոլոր համարներն ունեն յուրօրինակ ներքին հարդարանք: Այստեղ ամենախստապահանջ հյուրերն անգամ գոհ կմնան:
Հյուրանոցն ունի մարզասրահ, շոգեբաղնիք, մերսման սրահ, գեղեցկության սրահ և փակ լողավազան, որը կառուցվել է ժամանակակից տեխնիկական լուծումներին համապատասխան: Լողավազանի ապակե տանիքից լույսը թափանցում է ներս, ինչը ստեղծում է հաճելի մթնոլորտ: Ջեռուցումը, օդափոխումը, օդակարգավորումը, ֆիլտրացումը և ախտահանումը իրականացվում են շուրջօրյա՝ ապահովելով ջրի կատարյալ մաքրություն:
Լողավազանի տարածքում կա 2 շոգեբաղնիք, մերսման սրահ, բար, որտեղ կարելի է ճաշակել տեղական և արտասահմանյան խմիչքներ և էկզոտիկ կոկտեյլներ:

Նկարներ

Կապիտալ հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Այգեձորի փող. 53 Բ


Կապիտալ հյուրանոցը փոքր, հարմարավետ, մատչելի հյուրանոց է Հայաստանի մայրաքաղաք այցելող հյուրերի համար: Գտնվում է Երևանի գեղեցիկ թաղամասերից մեկում` Այգեձորում, և հյուրանոցի համարներից բացվում է հիանալի տեսարան դեպի կիրճ:
Կապիտալ հյուրանոցն առաջարկում է հարմարավետ կահավորված և բարձր ստանդարտների համապատասխան համարներ:

ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ "ԱՄԱԴԵՈՒՍ" ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ

Շտապե՛ք գրանցվել