ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վիլլա Դես Ռոուզիս հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Արմենակյան փող. 123


Հյուրանոցն ապահովում է իր հյուրերին ջերմ և հյուրընկալ մթնոլորտ` առաջարկելով սենյակներ ընտանիքների, զբոսաշրջիկների, ինչպես նաև գործարարների համար:
Հյուրանոցի տեղադիրքը հնարավորություն է տալիս այցելուներին հիանալ Երևանի գեղանի տեսարանով: Յուրաքանչյուր այցելու այստեղ կգտնի հանգիստ միջավայր և անհատական մոտեցում:
Բազմալեզու անձնակազմի սիրալիրությունը, սենյակների հարմարավետ կահույքը և ժամանակակից դիզայնը Ձեզ թույլ կտա զգալ ինչպես տանը:

Արեգ հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Բուռնազյան փող. 80


Արեգ հյուրանոցը գտնվում է Երևանի երկաթուղային կայարանին մոտ: Հենց կայարանի դիմաց է տեղակայված Սասունցի Դավթի արձանը, որը դարձել է Երևանի խորհրդանիշը` արտահայտում է հայ ժողովրդի ձգտումը ազատության և պատկերված է բազմաթիվ բացիկների, նկարների, ճամփորդական ուղեցույցերի և ամսագրերի շապիկներին:
Հյուրանոցը առաջարկում է 14 հարմարավետ կահավորված և տեխնիկապես ապահովված մեկտեղանոց, երկտեղանոց և երեքտեղանոց համար: Հյուրանոցի համարներից բացվում է Արարատ լեռան հիանալի տեսարան:

Ռէժինէ հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Նորքի Այգիներ փող. 235/1


Գործնական կամ հանգստի նպատակով Երևան այցելած հյուրերը “Ռէժինէ” հյուրանոցում կգտնեն ջերմ հյուրընկալություն: “Ռէժինէ” հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում, “Զվարթնոց” օդանավակայանից մեքենայով 20 րոպե հեռավորության վրա:

Ֆորում հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Պարոնյան փող. 19/3


Նորաբաց «Ֆորում» հյուրանոցը գտնվում է Պարոնյան փողոցում: «Զվարթնոց» օդանավակայանից այստեղ կարելի է հասնել մոտ 20 րոպեում: Չնայած հյուրանոցը տեղակայված է քաղաքի կենտրոնում` հյուրանոցին շատ մոտ է գտնվում Հրազդան գետը:
Այս 5-հարկանի կառույցը հյուրերին առաջարկում է ևս մեկ կարևոր ծառայություն` ստորգետնյա ավտոկայանատեղի: «Ֆորում» հյուրանոցն առաջարկում է 23 հարմարավետ և գեղեցիկ կահավորված մեկտեղանոց, երկտեղանոց, թվին և ընտանեկան սենյակ` ստանդարտ և կիսալյուքս կարգի, ինչպես նաև ջունիոր և էքզեքյութիվ սուիթեր: Բոլոր սենյակները համալրված են անհրաժեշտ հարմարություններով` կատարյալ հանգստի համար: Հյուրանոցը հարմար է ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ գործարարներին:

Պանորամա Ռեզորթ Երևան

ՀՀ, ք. Երևան, Հովսեփյան փող. 24/3


Պանորամա Ռեզորթը տեղակայված է Նորք-Մարաշում: Այստեղ հյուրերը պատշգամբներից կարող են վայելել բիբլիական Արարատ լեռան համայնապատկերը, ինչպես նաև Երևան քաղաքի հիասքանչ տեսարանը: Այնուամենայնիվ հյուրանոցը բավականին մոտ է կենտրոնին (10 րոպե ճանապարհ մեքենայով)`պատմամշակութային և կրոնական վայրեր այցելելու համար:

Արցախ հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Սևանի փող. 116


Արցախ հյուրանոցը գտնվում է Երևանի երկաթուղային կայարանից ոչ շատ հեռու, Հանրապետության Հրապարակից 3 կմ հեռավորության վրա:
Հյուրանոցն ունի 36 հարմարավետ և ժամանակակից մեկտեղանոց և երկտեղանոց համար՝ ստանդարտ և դելյուքս կարգի, որոնք համալրված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ տեխնիկայով և հարմարություններով: Կան նաև սենյակներ չծխողների համար:
Հյուրանոցն առաջարկում է նաև տեխնիկապես համալրված կոնֆերանս դահլիճ և բիզնես կենտրոն, որը հարմար է բիզնես նպատակներով այցելուների համար: Հյուրանոցի ամբողջ տարածքում առկա է անվճար ինտերնետ կապ: