Ջերմուկ

Անուշ հյուրանոց

ՀՀ, ք. Ջերմուկ, Վարդանյան փող. 2 շենք


Անուշ հյուրանոցը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում`Օլիմպիա առողջարանի հարևանությամբ: Հյուրանոցից հիանալի տեսարան է բացվում դեպի Ջերմուկի տաք ջրեր:
Հյուրանոցը հյուրերին տրամադրում է հարմարավետ սենյակներ՝ լիարժեք հանգստի և ժամանցի համար բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Ջերմուկի մոտակա գեղատեսիլ վայրեր:

Նաիրի հյուրանոց Ջերմուկ

ՀՀ, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փող. 7/1


Նաիրի հյուրանոցը գտնվում է Ջերմուկում, Արփա գետի կիրճին մոտ վայրում: Հյուրանոցի բոլոր համարներն ապահովված են անհրաժեշտ կահույքով և հարմարություններով: Դրանցից շատերն ունեն հիասքանչ տեսարան դեպի կիրճ: Ռեստորանի խոհարարները առաջարկում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ:

Վերոնա հանգստյան տուն

ՀՀ, ք. Ջերմուկ, Շահումյան փող. 9/1


Ջերմուկը հայտնի է իր 40 բուժիչ տաք աղբյուրներով` հարուստ քիմիական բաղադրությամբ: Մաքուր օդը և արևոտ օրերը, հանքային ջրերը և հաճելի կլիման, հարուստ բուսականությունը նպաստում են, որպեսզի հազարավոր մարդիկ գան Ջերմուկ` հանգստի և բուժման համար: Վերոնա հանգստյան տունը գտնվում է այգու և լճի միջև` հեռու քաղաքի աղմուկից: Այստեղ հյուրերի տրամադրության տակ են 12 հարմարավետ և ընդարձակ համարները, որոնք համալրված են հեռուստացույցով և մինի բարով:

Օլիմպիա Առողջարան

ՀՀ, ք. Ջերմուկ, Շահումյան փող. 16


Ջերմուկն առաջին հերթին հանդիսանում է բուժական հանգստավայր իր առողջարար հատկություններով հայտնի հանքային ջրերի շնորհիվ: Ջերմուկի ջրային պաշարները բավականին մեծ են՝ քաղաքի տարածքում կան մոտ 40 աղբյուրներ, որոնց մի մասը հանդիսանում են շատրվանող հորատանցքեր: Դրանց ելքը օրվա կտրվածքով կազմում է 2 մլն լիտր: Ջրի ջերմաստիճանը տատանվում է 57-ից 64 աստիճանի միջև: Հենց այդ ջուրն է անհիշելի ժամանակներից կիրառվել բուժական նպատակներով:

Արարատ մոր և մանկան առողջարան

ՀՀ, ք. Ջերմուկ, Շահումյան փող. 18


Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան հատվածում, մայրաքաղաք Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Կլիման լեռնային է, ալպիական, ամառը զով է, ձմեռը` երկարատև և ձյունառատ: Ջերմուկի հիմնական գրավչություններն են արևոտ եղանակը, եզակի բուժական հանքային ջուրը, բնության գեղեցիկ տեսարանները, մեղմ կլիման, մաքուր օդը և չափավոր խոնավությունը: Այդ պատճառով Ջերմուկը Հայաստանում բուժման, հանգստի և ժամանցի ամենանպատակահարմար վայրերից մեկն է:
Կուրորտի հիմնական բուժիչ գործոնը հանքային ջուրն է, որն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կիրառություն: Ջերմուկի հանքային ջուրն ունի բարդ բաղադրություն. ածխաթթու գազ, հիդրոկարբոնատներ, սուլֆատ, քլոր, նատրիում, կալիում, կալցիում, բրոմ, մագնեզիում: Բժիշկ-կուրորտաբանների պնդմամբ Ջերմուկի ջրերն օգտակար են բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: