Կոտայք

Էլեգանտ հյուրանոց և ռեզորթ

ՀՀ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուր փող. 11


Էլեգանտ հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորում: Ոտքով 14 րոպեում կարելի է հասնել Կեչառիս վանքային համալիր, 4 րոպեում` ճոպանուղի:

Հյուրանոցում գործում է լողավազան, շոգեբաղնիք, մերսման սրահ, մարզասրահ, բիլիարդ, մանկական խաղասենյակ, ավտոկայանատեղ, ինչպես նաև ռեստորան, լոբբի բար, նարգիլե բար: Կան նաև համաժողովների դահլիճներ գործարարների համար:

Սպլենդոր քոթեջներ

Ծաղկաձոր, Հարությունյան 15


«Սպլենդոր» հանգսյան տունն առաջարկում է 5, 4 և 2 տեղանոց նորակառույց և ամբողջությամբ նոր վերանորոգված քոթեջներ Ծաղկաձորում: Քոթեջային ավանը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան մասում, Ծաղկաձոր գետի հունի վրա կառուցված կամրջից 50 մետր հարավ-առևելք հեռավորության վրա, ճոպանուղի տանող ճանապարհի աջ կողմում:

«Սպլենդոր» հանգսյան տան բոլոր քոթեջները հարմարավետ են և մատչելի: Քոթեջներն ապահովված  են լիարժեք հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով :

Մուլտի Ռեստ Հաուս հյուրանոց

Ծաղկաձոր, Օլիմպիական 8


«Մուլտի Ռեսթ Հաուս»-ը հյուրանոցային համալիրը գտնվում է գողտրիկ  Ծաղկաձորում:

«Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցային համալիրում ձեր հանգիստը կարող է հիշարժան դառնալ: Միջազգային բոլոր բարձր չափանիշներին համապատասխան այս հյուրանոցային համալիրը կբավարարի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: Եթե դուք ուզում եք ձեր հանգիստը անցկացնել ձեր ընտանիքի կամ ընկերների հետ, կազմակերպել գործնական ողևորություններ,սեմինարներ կամ կոնֆերանսներ, ապա հյուրանոցը կստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները:

Սենյակների և առանձնատների ներքին հարդարումը յուրօրինակ է՝  նրբաճաշակ դիզայնով և ներդաշնակ գունային երանգներով:

Բեսթ Վեսթերն Աղվերան հյուրանոց

ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզական, Անտառային 1


Աղվերան հյուրանոցը տեղակայված է Ծաղկունյաց լեռների մոտ` Դալար գետի ափին և զբաղեցնում է 6 հա տարածք: Խիտ բուսականության և առողջարար օդի շնորհիվ հյուրանոցը հանդիսանում է մի հիանալի վայր ակտիվ հանգստի, առողջության վերականգնման, ինչպես նաև պասիվ հանգստի համար:
Աղվերան հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր և 7 փոխկապակցված մասնաշենքերից: Առաջարկում է բարձրորակ ձևավորված և կահավորված 55 համար` բոլոր հարմարություններով:

Կրիստալ Ռեզորթ Աղվերան

ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզակակ, Անտառային 41


Կրիստալ Ռեզորթ հյուրանոցային համալիրը գտնվում է Երևանից 45 կմ հեռավորության վրա` շրջապատված Ծաղկունյաց լեռնաշղթայով և գեղատեսիլ անտառներով: Հյուրանոցային համալիրն առաջարկում է հանգիստն անցկացնել այս հեքիաթային բնության գրկում` վայելելով Աղվերանի կենարար, թարմ օդն ու սառնորակ ջուրը: Հյուրանոցի ընդարձակ համարներից բացվում է բնության հիանալի տեսարան: Հարմարավետ պայմանները և բարձրակարգ սպասարկումը կգոհացնեն յուրաքանչյուր այցելուի:

Ալիք հանգստյան տուն

ՀՀ, ք. Ծաղկաձոր, Իսահակյան փող. 14


«Ալիք» հանգստյան տունը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքի սկզբնամասում` ճոպանուղուց 2.5 կմ հեռավորության վրա:                                                                                                                     Հյուրանոցն ունի ստանդարտ, կիսալյուքս, լյուքս համարներ և քոթեջներ, որոնք հարմար են թե զույգերի, թե մեծ ընտանիքների համար: Հյուրանոցի համարները կահավորված են ժամանակակից ոճով, բոլոր համարներն ունեն հեռուստացույց, հեռախոս` ելքային զանգերի հնարավորությամբ, սառնարան, սանհանգույց և լոգարան: