Կոտայք

Բեսթ Վեսթերն Ալվա Հյուրանոց և ՍՊԱ

ՀՀ, ք.Ծաղկաձոր, Տանձաղբյուր փող. 25


«Ալվա» հյուրանոցը գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին` ճոպանուղու անմիջական հարևանությամբ, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա, որտեղից հանգստացողները ոտքով կարող են հասնել ճոպանուղի (150 մ):

Արթուրս Աղվերան Ռեզորթ

ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզական


Արթուրս Աղվերան Ռեզորթը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյաց լեռների լանջին, Դալար գետի հովտում: Այստեղ ամռանը օդի ջերմաստիճանը չի գերազանցում 30 °C.
Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա, ալպիական այս գեղեցիկ անկյունում` առողջարար լեռնային կլիմայով և գրավիչ բնությամբ, Արթուրս Աղվերան Ռեզորթն առաջարկում է 60 հարմարավետ համար (ստանդարտ երկտեղանոց սենյակներ):
Հյուրընկալ և բարյացակամ անձնակազմը, բարձր սպասարկումը և յուրօրինակ դիզայնը կստեղծեն հիանալի պայմաններ կատարյալ հանգստի համար:

Պարկ Ռեզորթ Աղվերան

ՀՀ, Կոտայք, Աղվերան, գ. Արզական


Երևանից ընդամենը 47 կմ հեռավորության վրա է տեղակայված բարձրակարգ նորաբաց «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Աղվերանի լեռների սաղարթախիտ և գեղատեսիլ անտառներում: Այն իդեալական վայր է տարվա բոլոր եղանակներին Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը վայելելու համար:
«Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրն առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ: Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և տարբեր կարգերի համարները (ստանդարտ, կիսալյուքս, լյուքս և ընտանեկան համարներ) համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ:
Հյուրերի տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր սպորտաձևերի սիրահարների համար, թենիսի դաշտը, սեղանի թենիսը, բադմինտոնը, բիլիարդը, դիսկո ակումբը, կինոդահլիճը, կարաոկեն: Ակտիվ հանգիստ գերադասողներին վարձույթով տրամադրվում են հեծանիվներ և քառացիկլներ: Գործարար հյուրերի համար կան համաժողովների և հանդիպումների սրահներ:

Ծաղկահովիտ հյուրանոց

ՀՀ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուր փող. 25


«Ծաղկահովիտ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում` Թեղենիս լեռան լանջին, Տանձաղբյուր գետի ափին: Հեռավորությունը ճոպանուղուց 0.5 կմ է:
Հյուրանոցն ունի ինչպես ստանդարտ, այնպես էլ լյուքս համարներ, որոնք հարմարավետ են ընտանեկան հանգիստ նախընտրողների համար: Տարածքում գործում է ընդարձակ ռեստորան, որտեղ մատուցում են հայկական ավանդական և եվրոպական կերակրատեսակներ: Հյուրերը կարող են խմիչքներ պատվիրել բարում, բիլիարդ խաղալ, օգտվել անվճար Wi-Fi կապից: Կա նիստերի դահլիճ, որը հարմար է տարբեր համաժողովներ և երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու համար:

Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոց

ՀՀ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուր փող. 2, 4/1


Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորի կենտրոնում: Այն ժամանակակից հյուրանոց է տարվա բոլոր եղանակներին հանգիստն անցկացնելու համար:
Հյուրանոցն ունի 100 համար, որոնցից 35-ը 7 վիլլաներում են: Համարները հարմարավետ են, ունեն օդակարգավորման համակարգ, արբանյակային հեռուստատեսություն: Հյուրանոցում գործում են 5 ռեստորան, բար, փակ լողավազան, սաունա, կոնֆերանս դահլիճ, մարզասրահ, ավտոկայանատեղի:
Հյուրանոցը մոտ է Կեչառիս վանքային համալիրին և Ծաղկաձորի ճոպանուղուն:

Այա Մարիա Հանգստի ՍՊԱ կենտրոն

ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փող. 77


Այա Մարիա Հանգստի և ՍՊԱ կենտրոնը առաջարկում է 4 համար, որոնցից յուրաքանչյուրը ժամանակակից կահավորված է և համալրված բոլոր անհրաժեշտ պարագաներով: Որոշ համարներ ունեն բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի: Բոլոր համարներում տեղադրված են հատուկ հանգստացնող ալոե վերա մահճակալներ:
Կենտրոնը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ` արթ-թերապիա, առոմա թերապիա, յոգա, օրգանիզմի դետոքսիկացիա, Մայեր թերապիա, քաշի նվազեցման հատուկ ծրագրեր, վերականգնողական վարժանքներ աղի սենյակում, շնչառական վարժություններ, գեղեցկության սրահ: