ՍԵՎԱՆ
Մարիա հանգստյան տունը գտնվում է Սևանա լճի ափին: Բոլոր 50 սենյակները կահավորված և հագեցված են անհրաժեշտ հարմարություններով:
Հանգստյան տնից ոտքով կարելի է հասնել լողափ մի քանի րոպեում: Երեկոյան ժամերին ռեստորանները, ուր պատրաստվում և մատուցվում են ազգային և օտարերկրյա ուտեստներ, սրճարաններն ու բարը ստեղծում են հաճելի, տրամադրող մթնոլորտ:
Հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում ՝ Սևանա լճից ոչ հեռու:
Ծաղկունք հյուրատունը իր հյուրերին առաջարկում է 6 հարմարավետ համար, յուրահատուկ և համեղ խոհանոց, ջերմ և հաճելի մթնոլորտ՝ մեծ տան նման, լի ներդաշնակությամբ և ջերմությամբ, որի տանիքի ներքո թևածում են փայտի բուրմունքը, տնական թխվածքի, պատշգամբում փռած, արևի տակ չորացող կանաչեղենի, տնային փափուկ պանրի, թոնրի արբեցնող ծխի անուշ հոտը:
Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթը բարձրակարգ հյուրանոցային համալիր է, որը գտնվում է Սևանա լճի ամենագեղատեսիլ ափերից մեկին:
Միջազգային ստանդարտներով ձևավորված սենյակները և քոթեջները կահավորված են այնպես, որպեսզի առավելագույն հանգիստ ու հարմարավետություն ապահովեն:
Հյուրերը կարող են համտեսել հյուրանոցի ռեստորանում մատուցվող ազգային և եվրոպական խոհանոցների բազմազան ուտեստները, իսկ սիգարի սիրահարների համար հյուրանոցն առաջարկում է Սիգար Բար:
Հյուրանոցը կառուցվել է դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում` 1964 թվականին, հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով: 2010թ. ամռանը հյուրանոցը վերածնվեց` պահպանելով նախկին ոգին ու ոճը: Հին ճարտարապետությունը ներդաշնակորեն համադրված է հյուրանոցի նոր, ժամանակակից լուծումներով:
Երեկոյան կարող եք լիցքաթափվել Սիգար-բարում և վայելել հայկական ջազ նվագախմբերի կատարումները: Ոգեշնչվեք հյուրանոցի ամառային սրճարանից բացվող հիասքանչ տեսարանով` առավոտյան մեկ գավաթ սուրճ ըմպելիս: “Ախթամար” ռեստորանում համտեսեք տարբեր խոհանոցների ճաշատեսակներ` պատրաստված տեղի էկոլոգիապես մաքուր մթերքներից: Հյուրանոցի հարևանությամբ կառուցված ճոպանուղին էլ ձմեռային սպորտաձևերով հետաքրքրվողներին տալիս է մարզվելու հիանալու հնարավորություն:
Բոլոր 43 համարներն էլ կահավորված և հագեցած են անհրաժեշտ հարմարություններով, իսկ դրանցից 6-ը բարձրակարգ են: “Ախթամար” հյուրանոցը ոչ միայն հյուրանոցային համարներ են կամ պարզապես հանգստի վայր, այլ այստեղ հնարավոր է դառնում հաճելին զուգակցել օգտակարի հետ: Տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճը կարող է ծառայել 70-80 մասնակից ունեցող համաժողովներ, սեմինարներ և հանդիպումներ անցկացնելու համար:
Ծովասար Ռեզորթ Սևան hյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին:
Այստեղ ցանկացած ընտանիքի համար ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Հյուրանոցն ունի սեփական ավազե լողափ` մերձափնյա հանգստի բոլոր հարմարություններով, բացօթյա լողավազան, ռեստորան, բացօթյա սրճարան, սեղանի թենիս, բիլիարդ, ավտոկայանատեղ: Նրանց համար, ով երեխաների հետ են կա նաև մանկական խաղահրապարակ:
Այն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված 1-ննջասենյականոց և2-ննջասենյականոց դելյուքս ապարտամենտներ և քոթեջներ: Բոլոր սենյակները ունեն մինի բար, հարթէկրան հեռուստացույց` արբանյակային հեռարձակմամբ, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, բազմոց, բազկաթոռ: Բոլոր սենյակների պատշգամբներից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սևանա լիճ և Սևանի թերակղզի:
Հյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին և բաղկացած է հիմնական մասնաշենքից, մինի քոթեջներից և երկհարկանի քոթեջներից: Սենյակներից և քոթեջներից շատերն ունեն տեսարան դեպի Սևանա լիճ:
Հյուրանոցն ունի ջրաշխարհ, որի մուտքն անվճար է հյուրերի համար: Ջրաշխարհի տարածքում գործում է բար, որտեղ երաժշտության սիրահարները կարող են վայելել տարբեր ոճի երաժշտություն նաև պարային երեկոների ընթացքում: Հյուրանոցի ձիարշավարանը հիանալի վայր է ձիավարությամբ զբաղվելու համար: Այստեղ հանգիստը կարելի է համատեղել աշխատանքի հետ՝ հյուրանոցն առաջարկում է կոնֆերանս դահլիճ 50 հոգու՝ անհրաժեշտ սարքավորումներով: