Շիրակ

Նանէ հյուրանոց

ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գարեգին Նժդեհ 1/5


Նանէ հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի Երկրորդ մայրաքաղաքի՝ Գյումրիի կենտրոնական պողոտաներից մեկում: Հյուրանոցի տեղադիրքը իդեալական է բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Գյումրին՝ իր ամբողջ հմայքով և մշակույթով: Նանէ հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում քաղաքի բազմաթիվ թանգարանները, եկեղեցիները, պատկերասրահները, բիզնես կենտրոնները, ժամանցային և տեսարժան այլ վայրերը:
2011թ. ամբողջությամբ վերանորոգված հյուրանոցը հյուրերին առաջարկում է գեղեցիկ և տպավորիչ ինտերիերով հարմարավետ կահավորված ստանդարտ և լյուքս կարգի համարներ: Իսկ գործնական նպատակով այցելուների համար, հյուրանոցը առաջարկում է ժամանակակից սարքավորումներով ապահովված համաժողովների և գործնական հանդիպումների համար նախատեսված դահլիճ:
Նանէ հյուրանոցում՝ Ժամանցի և համեղ ուտեստների սիրահարների համար, «Shara» ռեստորանի, «Di Napoli» Պիցցերիայի և «Le Cafe» սրճարանի հյուրընկալ դռները բաց են:

Ալեքսանդրապոլ հյուրանոց

ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Մայակովսկու փող., 70 շենք


«Ալեքսանդրապոլ» հյուրանոցը գտնվում է Գյումրի քաղաքի պատմական թաղամասում, որտեղ դեռևս իշխում է հին քաղաքի մթնոլորտը: Հյուրանոցի հարևանությամբ են գտնվում տարածքի ամենաբարձր կրոնական կառույցներից մեկը և խաչքարերի պուրակը:

Հյուրանոցի նրբաճաշակ և շքեղ ինտերիերը կգոհացնի անգամ ամենապահանջկոտ հյուրերին: Կան տարբեր կարգի համարներ` նախատեսված գործնական և հանգստի նպատակով Գյումրի այցելած զբոսաշրջիկների համար: Արվեստի սիրահարներին կգրավի հյուրանոցի` արվեստի յուրօրինակ հավաքածուն:

Յուրօրինակ կահավորված ռեստորանում հյուրերը կարող են պատվիրել տեղական, ազգային և այլ խոհանոցների ճաշատեսակներ:

Հյուրանոցի ամբողջ տարածքում անլար ինտերնետ կապը տրմադրվում է անվճար:

ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ "ԱՄԱԴԵՈՒՍ" ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ

Շտապե՛ք գրանցվել