Ստեփանավան
Վահագն Ռեզորթը գտնվում է Ստեփանավանում, բուսաբանական այգուց (դենդրոպարկից) 13 կմ հեռավորության վրա:
Ռեզորթում կա բացօթյա լողավազան, սեղանի թենիս, բիլիարդ, ավտոկայանատեղ: Երեխաների համար այգում կա մանկական խաղահրապարակ:
Ռեզորթն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ մեկտեղանոց, երկտեղանոց և երեքտեղանոց համարներ: Բոլոր սենյակներում կա հեռուստացույց` արբանյակային հեռարձակմամբ և անվճար անլար ինտերնետ:
“Սոճուտ” հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզում` Ստեփանավանի դենդրոպարկի հարևանությամբ: Տարածքը հայտնի է նաև իր առողջարար հատկություններով, քանի որ յուրաքանչյուր տարի ապրիլ-մայիս ամիսներին սոճիների փոշոտման արդյունքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ալերգիկների և շնչառական ուղիների խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: