Տավուշ

Ապագա Գոմեր Ռեզորթ

ՀՀ, Տավուշի մարզ, գյուղ Ենոքավան


Ապագա Գոմեր Ռեզորթը գտնվում է Ենոքավան գյուղում` առաջարկելով 8 քոթեջ և 5 փայտե տնակ:Այս երկհարկանի քոթեջներն ունեն առանձին մուտք և՛ առաջին, և՛ երկրորդ հարկում: Ամեն հարկում կա սենյակ և լոգասենյակ: Որոշ քոթեջներում կա նաև խոհանոց: Բոլոր քոթեջներն տրամադրում են երկու առանձին կամ մեկ երկտեղանոց մահճահալ:

Ռեզորթը տեղակայված է զբոսաշրջիկների կողմից այդքան շատ սիրված Լաստիվերի մոտ, որտեղ հյուրերը այցելում են հին քարանձավներն ու գետը: Ճանապարհն ինքնին անչափ հետաքրքիր է և գրավիչ, հատկապես էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար:

Գետափ հյուրատուն

ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի


Գետափ հյուրատունը գտնվում է Հայաստանի հիասքանչ անկյուններից մեկում`Դիլիջանում, Աղստև գետի ափին: Համալիրը տեղադրված է Դիլիջանի կենտրոնից ոչ հեռու գտնվող էկոլոգիապես մաքուր և գեղատեսիլ հատվածում: Տեղի բնությունը, թթվածնով առատ մաքուր օդի առկայությունը, սպասարկող անձնակազմի ուշադիր և բարյացակամ վերաբերմունքը Գետափ հյուրատունը դարձնում են կատարյալ վայր ընտանեկան հանգիստն անցկացնելու համար:

 

Հաղարծին հյուրանոց

ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կամոյի փող. 121


Հաղարծին հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է գեղատեսիլ դիլիջանյան բնության գրկում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և գեղեցիկ կահավորված 31 հյուրանոցային համար ՝ երկու, երեք, չորս անձի համար և 10 քոթեջ՝ չորս և վեց անձի համար նախատեսված:

Մխիթար Գոշ հյուրատուն

ՀՀ, Տավուշի մարզ, գ. Գոշ, Մխիթար Գոշի փող. 76


Մխիթար Գոշ հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` 12-13-րդ դարերի ընթացում կառուցված Գոշավանքի մոտակայքում: Հեռավորությունը Դիլիջանից 22 կմ է:

Եռահարկ հյուրատունը գործում է 2010 թվականից սկսած: Կան ստանդարտ երկտեղանոց, կիսալյուքս և ընտանեկան կարգի համարներ: Յուրաքանչյուր համարում կա հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով, սուրճի սեղան, պահարան-կախիչ և այլ անհրաժեշտ պարագաներ: Հյուրատան ռեստորանում պատրաստվում և մատուցվում են ազգային և այլ խոհանոցների տարբեր ճաշատեսակներ:

Դիլիժանս հյուրանոց

ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Սայաթ-Նովայի փող. 65


“Դիլիժանս” հանգստյան տունը գտնվում է Աղստև գետի ափին, ավտոկայանից 2 կմ հեռավորության վրա: Հանգստյան տան հարմարավետ սենյակներից բացվում է Դիլիջան քաղաքի բնությամբ գեղեցիկ տեսարաններ: Բոլոր համարներն ունեն ժամանակակից կահավորում և ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, այդ թվում` հեռուստացույց, Wi-Fi ինտերնետ կապ, սառնարան և այլն:

Նիրվանա հյուրատուն

ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 59/1


Նիրվանա հյուրատունը գտնվում է Դիլիջանի գեղատեսիլ անկյուններից մեկում` կենտրոնից ոչ հեռու Դիլիջան-Իջևան մայրուղու վրա: Դիլիջանի հրաշք Պարզ լիճը 12կմ հեռավորության վրա է:

Հյուրատունն առաջարկում է Երկտեղանոց և Ընտանեկան չորստեղանոց համարներ` կահավորված բոլոր անհրաժեշտ հարմարություններով` հաճելի եվ անմոռանալի հանգիստ անցկացնելու համար: