Վանաձոր

Վանաձորի առողջարան

ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Զաքարյան փ. 31


Վանաձորի առողջարանը գտնվում է Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), Երևանից 132 կմ դեպի հյուսիս։ Տարածքը անտառապատված է, որտեղ կան խաղահրապարակներ, ամբողջ երկայնքով հոսում է Վանաձոր գետը, իսկ հարևանությամբ գտնվում է արհեստական լիճ, մարզական համալիր, ինչպես նաև եկեղեցի։ Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս հյուրանոցային համարներ։ Բոլոր համարներն ապահովված են տաք և սառը ջրամատակարարմամբ, ջեռուցման համակարգով:

Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, (oգտագործվում է սեփական Ֆիոլետովո տորֆի հանքավայրը), ջրաբուժարան, որտեղ օգտագործվում է Լոռի հանքային ջուրը, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և դիագնոստիկ բաժանմունքներ։

Արգիշտի հյուրանոց

ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Բաթումի փող. 1


Եռահարկ Արգիշտի հյուրանոցը գտնվում է Վանաձորի կենտրոնում: Հյուրանոցի ներքին հարդարանքը մշակվել է ազգային ոճով և կոլորիտով: Հյուրանոցի 22 սենյակներն ունեն սանհանգույց, անհրաժեշտ բոլոր պարագաներով, սառնարան, արբանյակային հեռուստատեսություն, հեռախոս և վարսահարդարիչ: Հյուրերի տրամադրության տակ է շոգեբաղնիքը և անվճար ինտերնետը:

Լագունա հյուրանոց

ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճուղի 68ա


Լագունա հյուրանոցը հյուրերի առաջ իր դռներն է բացել 2010թ.-ից: Գտնվում է Վանաձորի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա, քաղաքի հանգիստ տարածքում, որտեղ պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լեռները:

Գործնական նպատակով ճամփորդողների ակնկալիքները կարդարացնեն հյուրանոցի ժամանակակից ենթակառուցվածքները: Հյուրանոցը կահավորված է բոլոր անհրաժեշտ պահանջներին համապատասխան` տեղական և կաբելային հեռուստատեսություն, անվճար ինտերնետ կապ հյուրանոցի նախասրահում և համարներում, բացօթյա և փակ լողավազաններ, սաունա, մանկական խաղահրապարակ և այլն:

 

ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ "ԱՄԱԴԵՈՒՍ" ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 80.000 դրամ

Շտապե՛ք գրանցվել