Առեղծվածային Հայաստան

Հայաստան

6 օր/5 գիշեր


Օր-1 Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տեղափոխում հյուրանոց: Հանգիստ: Ազատ երեկո: Գիշերակաց Երևանում:
Օր 2 Նախաճաշ հյուրանոցում: Ծանոթություն Երևան քաղաքի հետ: Էքսկուրսիա Էրեբունի ամրոցում: Ճաշ: էքսկուրսիա Երևան քաղաքի տեսարժան վայրերով՝ Հանրապետության Հրապարակ, Հյուսիսային Պողոտա, Օպերայի և բալետի թատրոն, Կասկադ, այց Հաղթանակի այգի, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ: Այց «Արարատ» կոնյակի գործարան: Ազատ երեկո: Գիշերակաց Երևանում:
Օր 3 Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Խոր Վիրապ, որից հետո կայցելենք Գնիշիկ գետի կիրճում գտնվող հայտնի Նորավանքը: Այնուհետև կշարժվենք դեպի Արենի գյուղ, որը հայտնի է իր խաղողի այգիներով: Այնտեղ կայցելենք «Արենի» գինու գործարան՝ գինիներ համտեսելու: Ճաշ Արենիում: Եվս մի շատ հետաքրքիր տեսարժան վայր է համարվում Տաթևի վանքը, որը կառուցվել է 9-րդ դարում: Այստեղ է նաև գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը տեղ է գտել Գինեսի գրքում: Գիշերակաց Տաթևում:
Օր 4 Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Քարահունջ: Այնուհետև կուղևորվենք դեպի Խնձորեսկ գյուղը, որի կարևորագույն տեսարժան վայրն է համարվում «Քարանձավային քաղաքը»: Սելիմի քարավանը, որը գտնվում է Արևելյան Ասիան Միջերկրածովյան երկրների հետ կապող Մետաքսի ճանապարհին: Կայցելենք Նորատուսի գերեզմանոցը, որտեղ կարելի է տեսնել խաչքարերի ահռելի քանակություն: Այնուհետև կայցելենք Հայրավանք (IX դար), Սևանավանք (IX դար): Մոտ 2000 մետր բարձրության վրա կտեսնենք«Հայաստանի Մարգարիտ» Սևանը: Գիշերակաց Սևանում:
Օր 5

Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Ծաղկաձոր, որտեղ կտեսնենք Կեչառիսի վանքը, ինչպես նաև ճոպանուղով կբարձրանանք Թեղենիս լեռան գագաթը: Վերադարձ Երևան: Ազատ երեկո: Գիշերակաց Երևանում:

Օր 6 Նախաճաշ հյուրանոցում: Ըստ ցանկության կարող ենք այցելել «Երևան Մոլ» առևտրի կենտրոն: Ճանապարհում օդանավակայան:

 

Գնացուցակ:

2-3 անձ 4-7 անձ 8-14 անձ 15-17 անձ
670$ 490$ 375$ 330$

 

Արժեքի մեջ ներառված է՝

  • Բոլոր տեղափոխումներն ըստ ծրագրի
  • Կացություն 3* հյուրանոցի երկտեղանոց համարում
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Նախաճաշ
  • Ռուսախոս էքսկուրսավարի ծառայություններ
  • Ռուսախոս էքսկուրսավարի ծառայություններ թանգարաններում
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի
  • 2 շիշ խմելու ջուր
  • 24 ժամյա աջակցություն զբոսաշրջիկին

 

Արժեքի մեջ ներառված չէ՝

  • Ավիատոմս
  • Ճաշ, ընթրիք
  • Ոգելից խմիչքներ
  • Ապահովագրություն.

Talking-Stones   d1ca77697e9bbc9ff9e5c864eb06ac41    5011 (1)    zorac_qarer

Նշումներ:

  • Արժեքը հաշվարկված է մեկ անձի համար,
  • Հնարավոր է գնային նվազում կամ աճ, կախված սեզոնից:

 

Տուր Հայաստանում մարտի 8-ին

★★★

220


Հայաստան
Շարմ էլ Շեյխ

★★★★

$430


Շարմ էլ Շեյխ, Եգիպտոս
Դուբայ

★★★

$640


Դուբայ, ԱՄԷ
Շարժա

★★★

$330


Շարժա, ԱՄԷ