Դասական տուր Հայաստանում

★★★

Հայաստան

13.07.2019 - 19.07.2019

$410


    13.07  Ժամանում

Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց:

   14.07 Երևան– Խոր Վիրապ — Նորավանք– Տաթև– Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Խոր Վիրապ, որից հետո կայցելենք  Նորավանք:   Եվս մի շատ հետաքրքիր տեսարժան վայր է համարվում Տաթևի վանքը, որը կառուցվել է 9-րդ դարում: Այստեղ է նաև գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը տեղ է գտել Գինեսի գրքում: Վերադարձ Երևան:

    15.07 Տառերի պուրակ –  Լոռի բերդ – ազգային ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն – Սանահին – Հաղպատ – Գնթունիք
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Լոռի Բերդ: Ճանապարհին կանգ կառնենք Հայոց այբուբենի հուշարձանի մոտ, որտեղ կարող եք գտնել ձեր անվան առաջին տառը և լուսանկարվել։ Լոռի բերդը միջնադարյան ամրոց է, որի պատմության և մշակույթի մասին պատմում են պեղումների ժամանակ հայտնաբերված կենցաղային ու ռազմական իրերը: Չնայած բերդն անխնա կերպով ավերվել է, սակայն պահպանվել են նրա մի քանի հատվածներ, որոնցից ուշագրավ են բաղնիքները և մատուռ-դամբարանը: Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Վերադարձ Երևան:
    16.07 Սևանա լիճ (Սևանավանք , զբոսանք նավով), ազգային պարերի ցուցադրություն – Հայրավանք 
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Սևանա լիՃ ,որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։Զբոսանք նավով և ազգային պարերի ցուցադրություն: Վերադարձ Երևան:
    17.07 Շրջայց Երևանում 

Նախաճաշ հյուրանոցում : Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ : ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին: Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, քաղցրավենիք և այլն: Այնուհետև կայցելենք Երևանի 2800 ամյակի առթիվ բացված նոր այգին: Այն գեղեցիկ վայր է հաճելի ժամանակ անց կացենլու համար: Այնուհետև կքայլենք դեպի Շառլ Ազնավուրի հրապարակով դեպի հյուսիսային պողոտա և կհասնենք Օպերայի և Բալետի թատրոն: Մենք ականատես կլինեն նաև կարապների պարին ՝ Կարապի լճում:Եվ օրվա վերջում կայցելենք «Արարատ » կոնայակի գործարան,որտեղ կարող եք շրջել, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն: Վերադարձ հյուրանոց:

 

    18.07

Երևան – Գառնի–Գեղարդ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ  ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը: Վերադարձ Երևան:
    19.07 Մեկնում

Տրանսֆեր դեպի օդանավակայան:

 

Լուսանկարչական տուր

★★★

$620


Հայաստան
Խոհարարական տուր

★★★

$349


Հայաստան
Միասին տոնենք Վարդավառը

★★★

$316


Հայաստան
Դասական տուր Հայաստանում

★★★

$410


Հայաստան