


Լուսանկարչական տուր
★★★
Հայաստան
05.08.2019-10.05.2019
$620
05.08 | Ժամանում
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց: |
06.08 | Երևան –Գառնի – Գեղարդ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը: Վերադարձ Երևան: |
07.08 | Երևան – Ծաղկաձոր (Կեչառիս) – Սևան (Սևանավանք) – Դիլիջան (Հաղարծին) – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Ծաղկաձոր, որտեղ կտեսնենք Կեչառիս վանքը և ճոպանուղով կբարձրանանք Թեղենիսի գագաթը:Ուղևորություն դեպի Սևանավանք (IX դար): Մոտ 2000 մետր բարձրության վրա է գտնվում «Հայաստանի Մարգարիտ» Սևանը: Այնուհետև այցելություն Դիլիջան: Ճաշ Դիլիջանում: Այցելություն Հաղարծնի վանք (XII-XIII դար): Վերադարձին Գիշերակաց Երևանում: |
08.08 | Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – Արենի – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Խոր Վիրապ, որից հետո կայցելենք Նորավանք: Եվս մի շատ հետաքրքիր տեսարժան վայր է համարվում Տաթևի վանքը, որը կառուցվել է 9-րդ դարում: Այստեղ է նաև գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը տեղ է գտել Գինեսի գրքում: Վերադարձ Երևան: |
09.08 | Երևան – Էջմիածին – Զվարթնոց – Զբոսանք Երևանում
Նախաճաշ հյուրանոցում:Կուղևորվենք դեպի Էջմիածին: Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:Հաջորդ կանգառը կլինի 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Երևան վերադառնալիս՝ կանգ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը եզակի կառույց է իր ճարտարապետական կառուցվածքով, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Երեկոյան ոտքով զբոսանք: ,որի ժամանակ կտեսնենք Օպերան, Կասկադը,Հյուսիսային պողոտան և Հանրապետության հրապարակը: Մասնակցություն կունենանք «Երգող» շատրվաններ շոուին: |
10.08 | Մեկնում Նախաճաշ հյուրանոցում:Տրանսֆեր դեպի օդանավակայան: |