Ամենօրյա Էքսկուրսիաներ
Հայաստան
Հունիսի 24, 2017
֏8500
Հունիսի 24՝ Գառնի - Գեղարդ + սեմինար Արման Բեգոյանի հետ «Երջանկության Մեխանիկա» թեմայով: Այժմ դուք ունեք հնարավորություն միաժամանակ վայելել հայկական բնության հրաշքները, մասնակցել հայտնի հոգեբան Արման Բեգոյանի սեմինարին: Այսպիսով մեր օգնությամբ կհամատեղեք հաճելին օգտակարի հետ:
Հայաստան
2016թ.
Այս տուրի ժամանակ մենք կուղևորվենք Հայ Առաքելական եկեղեցու նվիրական և նշանավոր ուղտատեղի՝ Խոր Վիրապ վանական համալիրը: Կայցելենք Արենի գյուղը, որը հայտնի է իր խաղողի այգիներով և ամենամյա գինու փառատոնով: Արենիից ճանապարհը մեզ կտանի դեպի Նորավանք՝ հայ ճարտարապետության մարգարիտներից մեկը, որը գտնվում է Գնիծիկ գետի կիրճում՝ կարմիր ժայռերի միջև:
Երևան, Հայաստան
2016 թ.
Երևան - Հանրապետության հրապարակ, Օպերայի և բալետի տուն, երգող շատրվաններ, վերնիսաժ և այլն... Աշխարհում շատ հզոր պետություններ և քաղաքներ են առաջացել և անհետացել, բայց Երևանին, որը Կարթագենի, Նինվեի և Հռոմի հասակակիցն է, և որը գտնվում էր Արևելքը Արևմուտքին կապող խոշոր առևտրական ճանապարհների վրա, վիճակված էր վերապրել իր ժողովրդին բաժին ընկած բոլոր արհավիրքները և փյունիկի նման հառնել ծաղկող մայրաքաղաքի:
Հայաստան
2016թ.
<<Աշտարակ, Սաղմոսավանք, Հովհաննավանք >> տուրը կտանի Ձեզ հնագույն ժամանակներ և կծանոթացնի Հայաստանի հոգևոր ու պատմական կյանքին: Աշտարակ քաղաքը Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոնն է։ Գտնվում է Քասախ գետի ափին: Այս մարզում են գտնվում Սաղմոսավանքն ու Հովհաննավանքը: Սաղմոսավանքը կառուցվել է 13-րդ դարում՝ Վաչուտյան իշխանների կողմից: Հովհաննավանքը, որին այլ կերպ նաև անվանում են Օհանավանք, գտնվում է Արագածոտնի մարզի Հովհաննավան գյուղի մոտ: Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին:
Հայաստան
2016թ.
<<Օշական , Ամբերդ >> տուրը հնարավորություն է ընձեռում բացահայտել Հայաստանի պատամշակութային կյանքը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին գտնվում է Օշական գյուղում, որտեղ էլ թաղված է հայոց այբուբենի ստեղծողի, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադրի դին: Ամբերդ «Բերդ ամպերի մեջ» բերդաքաղաք և ամրոցը կառուցվել է X դարում, Արքաշեն և Ամբերդ գետերի միացման վայրում` եռանկյունաձև հրվանդանին: Ամրոցը X դարում համարվում էր Բագրատունիների թագավորության և Պահլավունի իշխանների կարևորագույն ռազմապաշտպանական հենակետերից մեկը, իսկ որոշ պատմական աղբյուրներում Ամբերդը հիշատակվում է,որպես իշխանների ամառանոց: