Սոց. փաթեթներ
Սոցիալական փաթեթը հիմնականում պետական մարմինների աշխատակիցներին տրվող արտոնությունների համախումբ է, որի միջոցով հնարավոր է նաև կազմակերպել հանգիստ ՀՀ և ԼՂՀ տարածքում: «Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերությունը սպասարկում է սոցիալական փաթեթներ, որի գործընթացը մանրամասն շարադրված է ստորև.
- Անհրաժեշտ է ներկայացնել հայտ Ձեր նախընտրած ծառայությունից օգտվելու մասին
- Հայտի ընդունման համար՝ անձնագիր և սոցիալական փաթեթի հաշվեհամարի ու նախատեսված գումարի մասին տեղեկանք
- Հաճախորդի հետ կնքվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագիր և կատարվում է նախնական ամրագրում
- Պայմանագրի մեկ օրինակը և կից փոխանցման հաշիվը հաճախորդը ներկայացնում է բանկ փոխանցում կատարելու
- Փոխանցման անդորրագրերը «Էլ Ընդ Այ Տուր» ներկայացնելուց հետո կատարվում է վերջնական ամրագրում և հաճախորդին տրվում է Ամրագրման հավաստագիր
- Պայմանագրում ցանկացած տեսակի փոփոխություն, այդ թվում՝ պայմանագրի լուծումը, կատարվում է միայն գրավոր (հաճախորդի հետ կնքվում է համապատասխան համաձայնագիր պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ)
Մենք սպասարկում ենք սոց փաթեթներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում: