ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նաիրի հյուրանոց Երևանում

ՀՀ, ք. Երևան, Արմենակյան փող. 121/7


Նաիրի հյուրանոցը գտնվում է Նորք-Մարաշ թաղամասում` Երևանի գեղատեսիլ անկյուններից մեկում: Այն հիանալի ընտրություն է թե՛ գործնական, թե՛ հանգստի նպատակով Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար:

Մոսկվայի Տուն

ՀՀ, ք. Երևան, Արգիշտիի փող. 7


Երևանի “Մոսկվայի Տուն”-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային և գործնական համագործակցության մի յուրօրինակ կենտրոն է, որը հաջողությամբ օժանդակում է ՌԴ դեսպանատան գործունեությանը ՀՀ-ում և գտնվում է մայրաքաղաքի սրտում` անմիջապես քաղաքապետարանի դիմաց: Նորակառույց շենքը շատ հարմար դիրք ունի, այն շրջապատված է այգիներով և թատրոններով, գտնվում է գինու գործարանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանատների հարևանությամբ:

Մետրոպոլ հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պող. 2/2


Պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 4 աստղ որակավորում:
“Մետրոպոլ” հյուրանոցը գտնվում է “Զվարթնոց” միջազգային օդանավակայանից 15 կմ հեռավորության վրա: Այստեղից քայլքով հեշտությամբ կարելի է այցելել առևտրի կենտրոններ, Երևանի բիզնես և մշակութային շրջաններ, բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք տեսնելու համար հյուրեր են ժամանում աշխարհի տարբեր անկյուններից:Ընդարձակ, անհատականորեն ձևավորված յուրաքանչյուր սենյակ նրբաճաշակության, շքեղ հարմարավետության և դասականի ինքնատիպ համադրություն է:Այստեղ դասական ինտերիերը բնականորեն համադրված է ժամանակակիցի հետ: Հյուրանոցի ինտերիերը կգնահատեն արվեստի սիրահարներն ու գիտակները, քանի որ հյուրանոցում կա հայտնի արվեստագետների նկարների հիանալի հավաքածու, որը զարդարում է հյուրանոցային համարները և դահլիճները:

Իմպերիալ Պալաս հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Կորյունի փող. 23


Իմպերիալ Պալաս հյուրանոցը գտնվում է Երևանի ամենակենտրոնում, աշխարհին հայտնի Մատենադարանի` Հայաստանի հնագույն ձեռագրերի շտեմարանի հարևանությամբ:Իմպերիալ Պալաս Հյուրանոցը առաջարկում է 78 նորաձև, հարմարավետ կահավորված տարբեր կարգի սենյակներ, որոնցից մի քանիսից բացվում է հիանալի տեսարան դեպի լեգենդար և բիբլիական Արարատ լեռը:

Դայմոնդ Հաուս հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Արամի փող. 86


Դայմոնդ Հաուսը հարմար վայր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գործարարների համար: Հյուրանոցը գտնվում է պատմական Երևանի կենտրոնում, որտեղից ոտքով 3 րոպեում կարելի է հասնել Հանրապետության Հրապարակ:Հյուրանոցը տրամադրում է տրանսպորտային միջոցներ, տուրեր, զբոսավար-թարգմանչի ծառայություններ, քաղաքի քարտեզ, կայանալիք միջոցառումների մասին տեղեկատվություն: Այստեղ հնարավոր է նաև հեծանիվների վարձակալություն: Անհրաժեշտության դեպքում, հյուրանոցը տրամադրում է ուղեբեռի պահպանության սենյակ:

Մուլտի Գրանդ Հոթել հյուրանոց

ՀՀ, ք. Երևան, Երևան-Աբովյան մայրուղի 5


Մուլտի Գրանդ հյուրանոցը իր հյուրերին առաջարկում է խնամքով ձևավորված 82 սենյակ և 6 հարմարավետ վիլլա, համաժողովների դահլիճ` համալրված անհրաժեշտ տեխնիկայով, ինչպես նաև լողավազան, շոգեբաղնիք և մարզասրահ: Հյուրանոցը ունի նաև բարձր տեխնոլոգիաներով համալրված ՍՊԱ և գեղեցկության ժամանակակից սրահ:
Ուրբաթ երեկոյան հյուրանոցի բարում հյուրերը կարող են վայելել ջազ երաժշտություն նյույորքյան մթնոլորտում: