Սյունիք

Ոսկե Կապան հյուրանոց

ՀՀ, ք. Կապան, Թումանյանի փող. 3/1


Ոսկե Կապան հյուրանոցը գտնվում է Խուստուփ լեռան մոտ, որի լանջին է թաղված Հայաստանի ազգային հերոս, հրամանատար Գարեգին Նժդեհը:

Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ ստանդարտ, դելյուքս և լյուքս համարներ: Բոլոր սենյակներն ունեն լոգասենյակ, ջեռուցման կենտրոնացված համակարգ, հեռուստացույց`արբանյակային հեռարձակմամբ և անվճար WiFi ինտերնետ:

Մինա հյուրանոց

ՀՀ, ք.Գորիս, Մաշտոցի փող. 169


Մինա հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի հյուսիսային մասում: Այստեղ հանգստանալ և գիշերել կարող են նաև դեպի Տաթևի վանական համալիր ուղևորվող զբոսաշրջիկները: Այն առաջարկում է նրբաճաշակ կահավորված սենյակներ` համալրված ժամանակակից բոլոր հարմարություններով:
Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգարան, ջերմակարգավորիչ, կաբելային հեռուստատեսություն, ինտերնետ կապ, ֆեն:

Քրիստի հյուրանոց

ՀՀ, ք. Գորիս, Մաշտոցի փող. 9


Քրիստի hյուրանոցը գտնվում է հին կառույցներով և միջնադարյան քարանձավային կացարաններով հայտնի Գորիս քաղաքի կենտրոնում:

Քրիստի հյուրանոցը հարմար է ժամանցի և գործնական ճամփորդությունների համար: Հյուրանոցն ունի 17 սենյակ,այդ թվում` մեկ, երկու և երեք տեղանոց սենյակներ, նաև ընտանեկան սենյակ: Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից ոճով և ունեն անվճար ինտերնետի հնարավորություն: Գործնական հանդիպումների համար գործում է կոնֆերանս դահլիճը՝ նախատեսված 50 հոգու համար

Մանա հյուրատուն

ՀՀ, ք.Գորիս, Սյունիքի փող. 197


Մանա հյուրատունը գտնվում է Գորիս քաղաքի սկզբնամասում` զորամասի հարևանությամբ: Բոլոր համարները երկտեղանոց են, որոնք կահավորված են անհրաժեշտ կահույքով: Կացության արժեքի մեջ ներառված է նաև նախաճաշը: Հյուրատանը մատուցվում են հայկական և այլ խոհանոցների զանազան ճաշատեսակներ:

Գորիս հյուրանոց

ՀՀ, ք. Գորիս, Խորենացի փող. 53


Գորիս հյուրանոցը քայլքով ընդամենը 5 րոպե հեռավորության վրա է գտնվում կենտրոնից: Հյուրանոցն առաջարկում է արբանյակային հեռուստատեսությամբ, մինի բարով, ցնցուղախցիկով սենյակներ: Գորիս հյուրանոցի հյուրերին ամեն օր տրամադրվում է անվճար նախաճաշ: Հյուրանոցի անձնակազմը կարող է օգնել ձեզ տեղական ռեստորանների ընտրության հարցում:

Միռա հյուրատուն

ՀՀ, ք. Գորիս, Անկախության փող. 24/3


Միռա նորաբաց հյուրատունը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում: Հյուրատունը 3 հարկանի է, ունի բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված 6 սենյակ: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝ լոգախցիկով, ապահովված մշտական տաք և սառը ջրով: Սենյակներում գործում է անվճար անլար ինտերնետ կապ:
Հյուրատան սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կա հեռուստացույց, վարսահարդարիչ, բար-սառնարան, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ: Հյուրատունն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը:
Միռա հյուրատնից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս, որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով , կիրճերով, բրգաձև գագաթներով:
Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում ` Միռա հյուրատունը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների հարևանությամբ: