Երևանյան «Walking Tour»-ի Կախարդանքն ու Գաղտնիքները
Ուղևորության մասին՝
Բացահայտի՛ր Երևանի գաղտնիքները և իմացի՛ր ավելին այս գեղեցիկ քաղաքի տեսարժան վայրերի մասին, ինչպես նաև ծանոթացի՛ր տեղացիների հետ մեր էքսկուրսավարի օգնությամբ:
Սա կլինի մեծ ծանոթություն Երևանի և հայ ժողովրդի հետ: Այս հետաքրքիր և անվճար «Walking Tour»-ը սկսվում է հենց Երևանի սրտից՝ Հանրապետության հրապարակից, որը ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է աշխարհում: Դուք կարող եք կիրառել Ձեր սակարկելու ունակությունները Կովկասում ամենամեծը համարվող արվեստի և արհեստի բացօթյա շուկայում՝ Վերնիսաժում: Այնուհետև, կարող եք բացահայտել ինքներդ Ձեզ համար Երևանի հոյակերտ ճարտարապետությունը՝ Օպերայի և բալետի թատրոնը, Մոսկվա կինոթատրոնը, Կարապի լիճը, Հյուսիսային պողոտան՝ շրջայցն ավարտելով բլրի վրա կառուցված Կասկադի վիթխարի և ճերմակ աստիճաններից երևացող Արարատ լեռան չքնաղ տեսարանով:
Մինչ կուղեվորվենք մի տեղից մյուսը, Դուք կլսեք մի շարք հետաքրքրքաշարժ պատմություններ և կիմանաք հետաքրքիր փաստեր Երևանի մասին, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ, թե ինչպես է Երևանի խորհրդային անցյալը ձևավորել Երևանի ժամանակակից հասարակությունը:
Այս շրջայցի նպատակն է բացահայտել մի շարք թաքնված փաստեր Երևանի մասին և ծանոթացնել տեղանքին այնպես, որ ցանկացած պահի կարողանաք հետ վերադառնալ և իմանալ ավելին, ինչ կարող է առաջարկել Երևանը:
Ուղևորությունը ներառում է ՝
- Հին Երևանի պատմությունը
- Երևանը «թույլ է տալիս» , Երևանը «թույլ չի տալիս»
- Երևանի սիրահարները
- Հոյակերտ ճարտարապետությունը
- «Մոգական խոսքեր», և երբ օգտագործել դրանք տեղացիների հետ
- Շարլ Ազնավուրի անվան հրապարակ
Հանդիպման վայր ՝
Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի մոտ
Ժամանել ՝
- Մետրոյով: Հանրապետության Հրապարակը մետրոյի 4-րդ կանգառն է, որն ունի երկու ելք: Դու՛րս եկեք ձախ ելքով և կգտնեք ցայտաղբյուրը: Մենք կլինենք այնտեղ կապույտ շապիկով, որի վրա կտեսնեք մեր լոգոն “L&I Tour”.
- Տաքսիով: Խնդրե՛ք վարորդին, որպեսզի ձեզ հասցնի Հարապետության Հրապարակ: Հասնելով հրապարակ՝ կտեսնեք ցայտաղբյուրը: Մենք կլինենք այնտեղ կապույտ շապիկով, որի վրա կտեսնեք մեր լոգոն “L&I Tour”.
Նշում ՝
Ամրագրելով Ձեր տեղը նախօրոք, Դուք հնարավորություն կունենաք մասնակցել այս ուղևորությանը: