Լոռի

Վանաձորի առողջարան

ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Զաքարյան փ. 31


Վանաձորի առողջարանը գտնվում է Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), Երևանից 132 կմ դեպի հյուսիս։ Տարածքը անտառապատված է, որտեղ կան խաղահրապարակներ, ամբողջ երկայնքով հոսում է Վանաձոր գետը, իսկ հարևանությամբ գտնվում է արհեստական լիճ, մարզական համալիր, ինչպես նաև եկեղեցի։ Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս հյուրանոցային համարներ։ Բոլոր համարներն ապահովված են տաք և սառը ջրամատակարարմամբ, ջեռուցման համակարգով:

Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, (oգտագործվում է սեփական Ֆիոլետովո տորֆի հանքավայրը), ջրաբուժարան, որտեղ օգտագործվում է Լոռի հանքային ջուրը, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և դիագնոստիկ բաժանմունքներ։

Արգիշտի հյուրանոց

ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Բաթումի փող. 1


Եռահարկ Արգիշտի հյուրանոցը գտնվում է Վանաձորի կենտրոնում: Հյուրանոցի ներքին հարդարանքը մշակվել է ազգային ոճով և կոլորիտով: Հյուրանոցի 22 սենյակներն ունեն սանհանգույց, անհրաժեշտ բոլոր պարագաներով, սառնարան, արբանյակային հեռուստատեսություն, հեռախոս և վարսահարդարիչ: Հյուրերի տրամադրության տակ է շոգեբաղնիքը և անվճար ինտերնետը:

Թեժ Լեռ Ռեզորթ

ՀՀ, Լոռու մարզ, գ. Շահումյան


Թեժ Լեռ Ռեզորթը գտնվում է Լոռու մարզի Շահումյան գյուղում, Սանահին վանքային համալիրից 58 կմ, Հաղպատ վանքային համալիրից 62 կմ և Օձունի եկեղեցուց 54 կմ հեռավորության վրա:

Ռեզորթն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված ստանդարտ, դելյուքս, ընտանեկան և սուիթ սենյակներ, ինչպես նաև քոթեջներ: Բոլոր սենյակներում կա սառնարան, հարթէկրան հեռուստացույց` արբանյակային հեռարձակմամբ և հեռախոս: Քոթեջներում կա նաև խոհանոց` համալրված բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Լագունա հյուրանոց

ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճուղի 68ա


Լագունա հյուրանոցը հյուրերի առաջ իր դռներն է բացել 2010թ.-ից: Գտնվում է Վանաձորի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա, քաղաքի հանգիստ տարածքում, որտեղ պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լեռները:

Գործնական նպատակով ճամփորդողների ակնկալիքները կարդարացնեն հյուրանոցի ժամանակակից ենթակառուցվածքները: Հյուրանոցը կահավորված է բոլոր անհրաժեշտ պահանջներին համապատասխան` տեղական և կաբելային հեռուստատեսություն, անվճար ինտերնետ կապ հյուրանոցի նախասրահում և համարներում, բացօթյա և փակ լողավազաններ, սաունա, մանկական խաղահրապարակ և այլն:

 

Քեֆիլյան Հյուրանոց

ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Հաղպատ գյուղ


2012թ. կառուցված Քեֆիլյան Հյուրանոցը գտնվում է Հայաստանի հյուսիսային հատվածում` Հաղպատ գյուղում: Գյուղը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, Վանաձորից 60կմ հեռավորության վրա:

Հյուրանոցի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դեբեդ գետի կիրճ և 1233թ. կառուցված Դսեվանք ամրոց, իսկ Հաղպատավանքը ընդամենը 1կմ հեռավորության վրա է, որը` Սանահին վանքային համալիրի հետ միասին, հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Այստեղ են գտնվում նաև Սբ. Գրիգոր (1025թ.), Սբ. Աստվածածին (13դ.) և Կուսանաց Անապատ (10-20դ.) եկեղեցիները: Ալավերդիի Երկաթուղային Կայարանը 15 րոպե հեռավորության վրա է:

Հյուրանոցն առաջարկում է 14 էլեգանտ ինտերիերով Մեկտեղանոց, Երկտեղանոց և Երեքտեղանոց համար` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով իդեալական հանգստի համար: Այստեղ հնարավոր է անցկացնել նաև գործնական հանդիպումներ և համաժողովներ: Առաջին հարկում տեղակայված «Քեֆիլյան» Ռեստորանում հյուրերը կարող են համտեսել հայկական, ռուսական և եվրոպական բազմաթիվ անկրկնելի ուտեստներ:

Օձուն հյուրանոց

ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, գ. Օձուն


Օձուն Հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի ամենամեծ գյուղերից մեկում` Օձունում, Դեբեդ գետի ձախ ափին:

Հյուրանոցի բոլոր համարները ունեն բացօթյա պատշգամբներ, որոնցից բացվում է տեսարան դեպի շրջակա լեռները:Հյուրանոցն առաջարկում է Մեկտեղանոց, Երկտեղանոց, Չորստեղանոց տարբեր կարգի համարներ, ինչպես նաև երկու նորակառույց քոթեջ` ապահովված անհրաժեշտ բոլոր պարագաներով և հարմարություններով: Հյուրանոցն ունի բացօթյա լողավազան, բիլլիարդ, սեղանի թենիս և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: