ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Նարե հյուրանոցը գտնվում է Երևանի ամենախաղաղ ու գեղատեսիլ թաղամասերից մեկում` Նորքում: Քաղաքի կենտրոն հնարավոր է հասնել 10 րոպեում: Նարե հյուրանոցի դիրքը հնարավորություն է տալիս հիանալու քաղաքային համայնապատկերով ու բիբլիական Արարատի վեհաշուք գեղեցկությամբ: Հյուրանոցում հյուրերը կարող են համտեսել ինչպես հայկական ավանդական, այնպես էլ եվրոպական ճաշատեսակներ:
Մինոթել Բարսամ Սյութս հյուրանոցը տեղակայված է Երևանի բիզնես կենտրոնում` ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա Հանրապետության Հրապարակից և քաղաքի այլ գեղատեսիլ և ժամանցի վայրերից:
“Արարատ” հյուրանոցը գտնվում է Հանրապետության Հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա ` շրջապատված դեսպանատներով, նախարարություններով և առևտրի կենտրոններով: “Զվարթնոց” օդանավակայան մեքենայով կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում:
Հյուրանոցն առաջարկում է անվճար ինտերնետ, տեղափոխում օդանավակայան, յուրօրինակ հանդիպումների կազմակերպում և այլ ծառայություններ:
Միջազգային չափորոշիչներին համապատասխանող, դեպի ջրաշխարհ բացվող գեղեցիկ տեսարանով, ժամանակակից տեխնիկայով հագեցած ու հարմարավետ կահույքով հյուրանոցային 28 համարները հանգիստը կդարձնեն էլ ավելի հաճելի և անմոռաց:
Սենյակներից 11-ը երկհարկանի են (դուպլեկս): Նրբաճաշակ դիզայներները փորձել են գտնել ճոխության, նրբագեղության և հարմարավետության համադրման ամենաարդյունավետ բանաձևը: Սենյակներն ապահովված են բարձրորակ DSL ինտերնետ կապով, արբանյակային ալեհավաքով, հիգիենայի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:
“Անի Պլազա” հյուրանոցը գտնվում է Երևանի բիզնես և ժամանցային կենտրոնում:
Հյուրանոցն ունի էկոնոմ, բիզնես և լյուքս կարգի 239 սենյակ, ինչպես նաև սենյակներ չծխողների համար:
Ռոյալ Պլազա հյուրանոցը տեղակայված է Երևան քաղաքի կենտրոնում: Հյուրանոցը գործող բազմաթիվ հյուրանոցային համալիրներին է միանում` իր նոր մոտեցումներով, սպասարկման բարձր որակով և յուրօրինակությամբ: Հաշվի է առնվում յուրաքանչյուր մանրուք` հանգիստը կամ գործուղումը անմոռանալի դարձնելու համար: Ռոյալ Պլազա հյուրանոցի դիզայնը դասական և մոդեռն ոճերի խառնուրդ է:











