Ախթամար հյուրանոց

ՀՀ, ք.Սևան, գ. Ծովագյուղ, Մաշտոցներ 3 փող.


Հյուրանոցը կառուցվել է դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում` 1964 թվականին, հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով: 2010թ. ամռանը հյուրանոցը վերածնվեց` պահպանելով նախկին ոգին ու ոճը: Հին ճարտարապետությունը ներդաշնակորեն համադրված է հյուրանոցի նոր, ժամանակակից լուծումներով:
Երեկոյան կարող եք լիցքաթափվել Սիգար-բարում և վայելել հայկական ջազ նվագախմբերի կատարումները: Ոգեշնչվեք հյուրանոցի ամառային սրճարանից բացվող հիասքանչ տեսարանով` առավոտյան մեկ գավաթ սուրճ ըմպելիս: “Ախթամար” ռեստորանում համտեսեք տարբեր խոհանոցների ճաշատեսակներ` պատրաստված տեղի էկոլոգիապես մաքուր մթերքներից: Հյուրանոցի հարևանությամբ կառուցված ճոպանուղին էլ ձմեռային սպորտաձևերով հետաքրքրվողներին տալիս է մարզվելու հիանալու հնարավորություն:
Բոլոր 43 համարներն էլ կահավորված և հագեցած են անհրաժեշտ հարմարություններով, իսկ դրանցից 6-ը բարձրակարգ են: “Ախթամար” հյուրանոցը ոչ միայն հյուրանոցային համարներ են կամ պարզապես հանգստի վայր, այլ այստեղ հնարավոր է դառնում հաճելին զուգակցել օգտակարի հետ: Տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճը կարող է ծառայել 70-80 մասնակից ունեցող համաժողովներ, սեմինարներ և հանդիպումներ անցկացնելու համար:

Սենյակի Տեսակ
Սակագին
Standard Single
35.000 Դր.
 Standard Double 
40.000  Դր.
Business Twin
45.000   Դր.
Deluxe 
55.000   Դր.
 Silver Luxe
150.000   Դր.
Golden Luxe
180.000   Դր.
Red Suite
180.000   Դր.

 


Արցախ հյուրանոց
ԴԴԴ հյուրանոց
Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոց
Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ
Սիլաչի հյուրանոց
Իմպերիալ Պալաս հյուրանոց