Ծաղկաձոր
Էլեգանտ հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորում: Ոտքով 14 րոպեում կարելի է հասնել Կեչառիս վանքային համալիր, 4 րոպեում` ճոպանուղի:
Հյուրանոցում գործում է լողավազան, շոգեբաղնիք, մերսման սրահ, մարզասրահ, բիլիարդ, մանկական խաղասենյակ, ավտոկայանատեղ, ինչպես նաև ռեստորան, լոբբի բար, նարգիլե բար: Կան նաև համաժողովների դահլիճներ գործարարների համար:
«Սպլենդոր» հանգսյան տունն առաջարկում է 5, 4 և 2 տեղանոց նորակառույց և ամբողջությամբ նոր վերանորոգված քոթեջներ Ծաղկաձորում: Քոթեջային ավանը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան մասում, Ծաղկաձոր գետի հունի վրա կառուցված կամրջից 50 մետր հարավ-առևելք հեռավորության վրա, ճոպանուղի տանող ճանապարհի աջ կողմում:
«Սպլենդոր» հանգսյան տան բոլոր քոթեջները հարմարավետ են և մատչելի: Քոթեջներն ապահովված են լիարժեք հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով :
«Մուլտի Ռեսթ Հաուս»-ը հյուրանոցային համալիրը գտնվում է գողտրիկ Ծաղկաձորում:
«Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցային համալիրում ձեր հանգիստը կարող է հիշարժան դառնալ: Միջազգային բոլոր բարձր չափանիշներին համապատասխան այս հյուրանոցային համալիրը կբավարարի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: Եթե դուք ուզում եք ձեր հանգիստը անցկացնել ձեր ընտանիքի կամ ընկերների հետ, կազմակերպել գործնական ողևորություններ,սեմինարներ կամ կոնֆերանսներ, ապա հյուրանոցը կստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները:
Սենյակների և առանձնատների ներքին հարդարումը յուրօրինակ է՝ նրբաճաշակ դիզայնով և ներդաշնակ գունային երանգներով:
«Ալիք» հանգստյան տունը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքի սկզբնամասում` ճոպանուղուց 2.5 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն ունի ստանդարտ, կիսալյուքս, լյուքս համարներ և քոթեջներ, որոնք հարմար են թե զույգերի, թե մեծ ընտանիքների համար: Հյուրանոցի համարները կահավորված են ժամանակակից ոճով, բոլոր համարներն ունեն հեռուստացույց, հեռախոս` ելքային զանգերի հնարավորությամբ, սառնարան, սանհանգույց և լոգարան:
«Ալվա» հյուրանոցը գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին` ճոպանուղու անմիջական հարևանությամբ, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա, որտեղից հանգստացողները ոտքով կարող են հասնել ճոպանուղի (150 մ):
«Ծաղկահովիտ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում` Թեղենիս լեռան լանջին, Տանձաղբյուր գետի ափին: Հեռավորությունը ճոպանուղուց 0.5 կմ է:
Հյուրանոցն ունի ինչպես ստանդարտ, այնպես էլ լյուքս համարներ, որոնք հարմարավետ են ընտանեկան հանգիստ նախընտրողների համար: Տարածքում գործում է ընդարձակ ռեստորան, որտեղ մատուցում են հայկական ավանդական և եվրոպական կերակրատեսակներ: Հյուրերը կարող են խմիչքներ պատվիրել բարում, բիլիարդ խաղալ, օգտվել անվճար Wi-Fi կապից: Կա նիստերի դահլիճ, որը հարմար է տարբեր համաժողովներ և երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու համար: