Եղևնուտ հյուրանոց

ՀՀ, ք. Գորիս, Երևանյան խճ. 7


Եղևնուտ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի հյուսիսային մուտքի մոտ:
Հյուրանոցն առաջարկում է ընտանեկան ջերմ մթնոլորտում գիշերելու և հանգստի հարմարավետ, մաքուր և մատչելի պայմաններ: Բոլոր 22 սենյակներն ունեն ներքին սանհանգույց, շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարում, կենտրոնական ջեռուցում, անվճար ինտերնետ կապ:

Հյուրանոցն ունի գեղեցիկ և տարածուն բակ, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ, վայելել ճաշը և ընթրիքը: Ռեստորանը մատուցում է բնական սննդամթերքից պատրաստված հայկական և տեղական թարմ ճաշատեսակներ, իսկ թեյն ու սուրճը հյուրերի համար անվճար են:

Զբոսաշրջիկներին կարող են տրամադրվել շրջակա տեսարժան վայրերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ ցանկության դեպքում նաև բանիմաց ուղեկցորդներ, տաքսի և այլ փոխադրամիջոցների ծառայություններ: “Եղևնուտ” հյուրանոցի անձնակազմը տիրապետում է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին:


Պանորամա Ռեզորթ Երևան
Ֆորում հյուրանոց
Եղևնուտ հյուրանոց
Վիլլա Դես Ռոուզիս հյուրանոց
Ազոյան հյուրատուն
Ծովասար Ռեզորթ Սևան