Տավուշ

Բեսթ Վեսթերն Փարադայս Դիլիջան հյուրանոց

ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կամոյի փող. 156


2011թ.-ին կառուցված բարձրակարգ Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան հյուրանոցը գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքի սկզբնամասում` Հայաստանը Վրաստանին միացնող միջպետական մայրուղու ճանապարհին:
Քաղաքը հայտնի է իր հանքային բուժիչ ջրերով, բնության հիասքանչ տեսարաններով, պատմամշակութային հուշարձաններով: Դիլիջան քաղաքից, որը գտնվելում է “Դիլիջան” ազգային պարկի տարածքում, հեշտությամբ կարելի է հասնել Հաղարծնի վանական համալիր, Գոշավանք, Մաթոսավանք և այլ տեսարժան վայրեր:
Հյուրանոցն ունի նորաոճ նիստերի դահլիճ, ձմեռային այգի, բացօթյա սրճարան, բար և ռեստորան: Հյուրանոցն ունի 50 համարներ` ժամանակակից և դասական ինտերիերի համակցությամբ: Բոլոր համարներն ունեն պատշգամբ` Դիլիջան քաղաքի չքնաղ տեսարանով, կա հեուստացույց տեղական և արբանյակային հեռարձակմամբ, սառնարան և այլ անհրաժեշտ պարագաներ:
Հյուրերը կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել օգտվելով հյուրանոցի տարածքում գործող ժամանցային վայրերից. բիլիարդ, թենիս, լողավազան, շոգեբաղնիք և այլն:

Հաղարծին հյուրանոց

ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կամոյի փող. 121


Հաղարծին հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է գեղատեսիլ դիլիջանյան բնության գրկում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և գեղեցիկ կահավորված 31 հյուրանոցային համար ՝ երկու, երեք, չորս անձի համար և 10 քոթեջ՝ չորս և վեց անձի համար նախատեսված:

Հյուրերը կարող են ազատ օգտվել ժամանցի համար նախատեսված վայրերից` թենիսից, լողավազանից, մարզասրահից, շախմատի և նարդու սրահից, մանկական խաղասենյակից և խաղահրապարակից: Հյուրանոցն ունի նաև հանդիսություններ և համաժողովներ անցկացնելու սրահներ: Հյուրերը կարող են համտեսել հայկական, վրացական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակները կամ պարզապես վայելել երեկոն բացօթյա տաղավարներում: