Արվեստի և արհեստի տուր
★★★
Հայաստանի
31.05.19 - 04.06.19
$625
31 Մայիս | Ժամանում – City tour
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց: Երեկոյան ոտքով զբոսանք: ,որի ժամանակ կտեսնենք Օպերան, Կասկադը,Հյուսիսային պողոտան և Հանրապետության հրապարակը: Մասնակցություն կունենանք «Երգող» շատրվաններ շոուին: |
01 Հունիս | Երևանյան Գաստրո օր
Նախաճաշ հյուրանոցում: Օրը կսկսենք այցելելով Գաֆէսճիան արվեստի կենտրոն: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը:Մասնակցություն Երևանյան Գաստրո միջոցառմանը:Միջոցառման ընթացքում հայաստանյան և արցախյան հանրային սննդի լավագույն ներկայացուցիչները կներկայացնեն և կվաճառեն իրենց վարպետ-խոհարարների տեղում պատրաստվող ուտեստները։Հանգստի գոտիները լինելու են շատ ու բազմազան։ Վերադարձ հյուրանոց: |
02 Հունիս | Երևան – Էջմիածին – Զվարթնոց – «Արարատ» կոնյակի գործարան Նախաճաշ հյուրանոցում:Կուղևորվենք դեպի Էջմիածին: Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:Հաջորդ կանգառը կլինի 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Երևան վերադառնալիս՝ կանգ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը եզակի կառույց է իր ճարտարապետական կառուցվածքով, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:Այնուհետև կայցելենք «Մաչանենց տուրիզմ և արտ» : Կավագործության և ծիրանի ջեմի վարպետաց դաս: Եվ օրվա վերջում կայցելենք «Արարատ » ,որտեղ կարող եք շրջել, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն: Վերադարձ հյուրանոց: |
03 Հունիս | Երևան –Սաղմոսավանք -Տառերի պուրակ -Երևան Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Սաղմոսավանք: Սաղմոսավանքը թարգմանաբար նշանակում է սաղմոսների վանք: Այն հայտնի է իր միջնադարյան ձեռագրերի և գրքերի պահոցով: Ճանապարհին կանգ կառնենք Հայոց այբուբենի հուշարձանի մոտ, որտեղ կարող եք գտնել ձեր անվան առաջին տառը և լուսանկարվել։ Այնուհետև կայցելենք Handmade Paper Art Gallery,որի ընթացքում Դուք կպասրաստեք Ձեր ձեռակերտ թուղթը և տպագրական մամլիչի միջոցով կստանաք Ձեզ դուր եկած պատկերը և կտանեք այն՝ իբրև հուշանվեր:Վերադարձ Երևան: |
04 Հունիս | Երևան – Խաչքարի արվեստի դպրոց – Մեգերյան կարպետ – Shopping
Նախաճաշ հյուրանոցում:Կայցելենք Արմավիրի մարզ: Կայցելենք խաչքարերի արվեստի դպրոց,որտեղ կծանոթանանք հայկական քարի արվեստին, գորգագործությանը: Կայցելենք Մեգերյան կարպետ: Էքսկուրսիա կանցկացնենք, որի ժամանակ կտեսնենք թե ինչպես են ստեղծվում գորգերը:Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ : |
05 Հունիս | Մեկնում Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան: |