Բյուջետային տուր

★★★

Հայաստան

18.10.2019 - 22.10.2019

$280


   18.10 Ժամանում  
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց: 
    19.10 Երևան  – ԳառնիԳեղարդ – Երևան  

Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը և կմասնակցեք նաև տոլմայի վարպետաց դասին:: Վերադարձ Երևան:

   20.10 Գյումրի (շրջայց քաղաքում)

Այս շրջագայության ընթացքում դուք կվերադառնաք հին ժամանակներ և ականատես կլինեք Հայաստանի փառահեղ անցյալի: Դուք կուղևորվեք Գյումրի՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Այստեղ հնարավորություն կունենաք զբոսնել քաղաքի կենտրոնով:

    21.10 Երևան  – ԷջմիածինԶվարթնոց  – Երևան

Նախաճաշ հյուրանոցում:Կուղևորվենք դեպի Էջմիածին: Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:Հաջորդ կանգառը կլինի 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Երևան վերադառնալիս՝ կանգ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը եզակի կառույց է իր ճարտարապետական կառուցվածքով, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Վերադարձ հյուրանոց:

   22.10 Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում : Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ: Տրանսֆեր դեպի օդանավակայան:

Տուր Հայաստանում մարտի 8-ին

★★★

220


Հայաստան
Շարմ էլ Շեյխ

★★★★

$430


Շարմ էլ Շեյխ, Եգիպտոս
Դուբայ

★★★

$640


Դուբայ, ԱՄԷ
Շարժա

★★★

$330


Շարժա, ԱՄԷ