Գինու տուր դեպի Հայաստան
★★★
Հայաստան
09.08.2019-15.08.2019
$650
09.08 | Ժամանում Երևան
Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց: |
10.08 | Շրջայց Երևանում – Մեգերյան կարպետ– «Նոյ» կոնյակի և գինու գործարան
Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ : ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին: Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, քաղցրավենիք և այլն: Կայցելենք «Մեգերյան Կարպետ» : Կայցելենք նաև Նոյ կոնյակի և գինու գործարան, որտեղ շրջայցից հետո կհամտեսենք հայկական գինին:Վերադարձ Երևան: |
11.08 | Երևան– Խոր Վիրապ — Նորավանք – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Խոր Վիրապ, որից հետո կայցելենք Նորավանք: Եվս մի շատ հետաքրքիր տեսարժան վայր է համարվում Տաթևի վանքը, որը կառուցվել է 9-րդ դարում: Այստեղ է նաև գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը տեղ է գտել Գինեսի գրքում: Վերադարձ Երևան: |
12.08 | Երևան — Սաղմոսավանք– Տառերի պուրակ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Սաղմոսավանք: Սաղմոսավանքը թարգմանաբար նշանակում է սաղմոսների վանք: Այն հայտնի է իր միջնադարյան ձեռագրերի և գրքերի պահոցով: Ճանապարհին կանգ կառնենք Հայոց այբուբենի հուշարձանի մոտ, որտեղ կարող եք գտնել ձեր անվան առաջին տառը և լուսանկարվել։ Հաջորդ կանգառը Ամբերդ ամրոցն է, որը գտնվում է Հայաստանի ամենաբարձր գագաթի՝ Արագածի լեռանլանջերին:Կայցելենք նաև «Ոսկեվազ գինու գործարան ,որը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:Վերադարձ Երևան: |
13.08 | Երևան –Գառնի –Գեղարդ
Նախաճաշ հյուրանոցում:Կայցելենք «Արարատ » կոնյակի գործարան,որտեղ կարող եք շրջել, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն: Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը: Վերադարձ Երևան: |
14.08 | Երևան – Ծաղկաձոր — Սևան (Սևանավանք) – Դիլիջան – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Ծաղկաձոր, որտեղ կտեսնենք Կեչառիս վանքը և ճոպանուղով կբարձրանանք Թեղենիսի գագաթը:Ուղևորություն դեպի Սևանավանք (IX դար): Մոտ 2000 մետր բարձրության վրա է գտնվում «Հայաստանի Մարգարիտ» Սևանը: Այնուհետև այցելություն Դիլիջան: Ճաշ Դիլիջանում: Այցելություն Հաղարծնի վանք (XII-XIII դար): Այցելություն “Davtyan’s wine yard”, Վերադարձին Գիշերակաց Երևանում,որտեղ մասնակից կդառնաք գինու պատրաստման վարպետաց դասին: Վերադարձ Երևան: |
15.08 | Մեկնում
Տրանսֆեր դեպի օդանավակայան: |