Դասական տուր Հայաստանում
★★★
Հայաստան
07.06.19 - 11.06.19
$376
07 Հունիս | Ժամանում
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց: Երեկոյան ոտքով զբոսանք: ,որի ժամանակ կտեսնենք Օպերան, Կասկադը,Հյուսիսային պողոտան և Հանրապետության հրապարակը: Մասնակցություն կունենանք «Երգող» շատրվաններ շոուին:Վերադարձ հյուրանոց: |
08 Հունիս | Երևան – Գեղարդ – Գառնի – Սևան – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը: Այնուհետև ճանապարհը կշարունաենք դեպի կատուտաչյա Սևանա լիՃ ,որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։Վերադարձ հյուրանոց: |
09 Հունիս | Երևան– Խոր Վիրապ – Նորավանք – Տաթև– Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Խոր Վիրապ, որից հետո կայցելենք Նորավանք: Այնուհետև կշարժվենք դեպի Արենի գյուղ, որը հայտնի է իր խաղողի այգիներով: Այնտեղ կայցելենք «Արենի» գինու գործարան՝ գինիներ համտեսելու: Ճաշ Արենիում: Եվս մի շատ հետաքրքիր տեսարժան վայր է համարվում Տաթևի վանքը, որը կառուցվել է 9-րդ դարում: Այստեղ է նաև գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը տեղ է գտել Գինեսի գրքում: Վերադարձ Երևան: |
10 Հունիս | Երևան – Էջմիածին – Զվարթնոցի տաճար – «Արարատ» կոնյակի գործարան – Երևան
Նախաճաշ հյուրանոցում:Կուղևորվենք դեպի Էջմիածին: Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:Հաջորդ կանգառը կլինի 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Երևան վերադառնալիս՝ կանգ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը եզակի կառույց է իր ճարտարապետական կառուցվածքով, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Եվ օրվա վերջում կայցելենք «Արարատ » ,որտեղ կարող եք շրջել, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն: Վերադարձ հյուրանոց: |
11 Հունիս | Մեկնում Նախաճաշ հյուրանոցում : Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ: Տրանսֆեր դեպի օդանավակայան: |