Խոհարարական տուր
★★★
Հայաստան
01.08.2019 - 06.08.2019
$349
01.08 | Ժամանում
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց:
|
02.08 | Երևան – Սաղմոսավանք – Տառերի պուրակ – Ամբերդ -հայկական քաղցրավենիքի վարպետաց դաս– Կարմրավոր – Օշական –Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Սաղմոսավանք: Սաղմոսավանքը թարգմանաբար նշանակում է սաղմոսների վանք: Այն հայտնի է իր միջնադարյան ձեռագրերի և գրքերի պահոցով: Ճանապարհին կանգ կառնենք Հայոց այբուբենի հուշարձանի մոտ, որտեղ կարող եք գտնել ձեր անվան առաջին տառը և լուսանկարվել։ Հաջորդ կանգառը Ամբերդ ամրոցն է, որը գտնվում է Հայաստանի ամենաբարձր գագաթի՝ Արագածի լեռանլանջերին: Հայկական քաղցրավենիքի պատրաստման ցուցադրություն: Այնուհետև կայցելենք Կարմրավոր եկեղեցին , որը կառուցված լինելով 7-րդ դարում` այն գրեթե անվնաս հասել է մեր օրերը: Ունի արտաքուստ եւ ներքուստ խաչաձեւ հատակագիծ:Վերադարձ Երևան
|
03.08 | Երևան – Գառնի – Գեղարդ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշըև կմասնակցեք նաև տոլմայի վարպետաց դասին:: Վերադարձ Երևան: |
04.08 | Երևան – Ծաղկաձոր – Սևան (Սևանավանք) – իշխանի ատրասման վարպետաց դաս
Նախաճաշ հյուրանոցում:Այցելություն Ծաղկաձոր, որտեղ կտեսնենք Կեչառիսի վանքը, ինչպես նաև ճոպանուղով կբարձրանանք Թեղենիս լեռան գագաթը: Այնուհետև ճանապարհը կշարունաենք դեպի կատուտաչյա Սևանա լիՃ ,որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։ Սևանի իշխան խորովածի պատրաստման ցուցադրություն: |
05.08 | Շրջայց Երևանում – Մեգերյան Կարպետ – «Արարատ» կոնյակի գործարան
Նախաճաշ հյուրանոցում : Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ: Կայցելենք «Արարատ » կոնյակի գործարան,որտեղ կարող եք շրջել, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն: Այնուհետև կայցելենք «Մեգերյան Կարպետ» Հյուրերի մասնակցությամբ վարպետաց դաս, որի ժամանակ Մասնակիցները բաժանվում են խմբերի՝ նրանց տրվում է մթերք, սպասք, այնուհետև խոհարարի ուղեկցությամբ սկսում են պատրաստել: Ընթացքում խոհարարը պատմում է հայկական խոհանոցին վերաբերող ավանդույթներ և պատմություններ: |
06.08 | Մեկնում Նախաճաշ հյուրանոցում:Տրանսֆեր դեպի օդանավակայան: |