Ծանոթություն Հայաստանի հետ
Հայաստան
5 օր/4գիշեր
Օր-1 | Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տեղափոխում հյուրանոց: Հանգիստ: Ոտքով շրջայց երեկոյան Երևանով: Այցելություն “Մալխաս” ջազ ակումբ: Գիշերակաց Երևանում: |
Օր 2 | Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Գյումրի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքը Հայաստանում: Ճանապարհին կանգ կառնենք Աշտարակում, որը հայտնի է տարբեր տեսակի խաղողի դաշտերով, ծիրանի և դեղձի այգիներով: Այստեղ մենք կայցելենք VI դարի յուրօրինակ Կարմրավոր եկեղեցին: Աշտարակում կճաշենք որից հետո կայցելենք Առուչի (VII դար) և Մարմաշենի տաճարները: Շրջայց կկատարենք Գյումրի քաղաքում: Գիշերակաց Գյումրիում: |
Օր 3 | Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի հայկական գրերին նվիրված «Տառերի պուրակ» հուշարձանը: Այնուհետև այցելություն Քասախ գետի ափին գտնվող Սաղմոսավանք և Օհանավանք վանական համալիրները: Ճաշ Աշտարակում: Մեր ուղևորությունը կշարունակենք Օշական այցելությամբ, որտեղ հանգչում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը: Այնուհետև կայցելենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները: Վերադարձին կայցելենք Զվարթնոց տաճարը: Գիշերակաց Երևանում: |
Օր 4 | Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սևանավանք (IX դար): Մոտ 2000 մետր բարձրության վրա է գտնվում «Հայաստանի Մարգարիտ» Սևանը: Այնուհետև այցելություն Դիլիջան: Ճաշ Դիլիջանում: Այցելություն Հաղարծնի վանք (XII-XIII դար) Վերադարձին այցելություն Ծաղկաձոր, որտեղ կտեսնենք Կեչառիս վանքը և ճոպանուղով կբարձրանանք Թեղենիսի գագաթը: Գիշերակաց Երևանում: |
Օր 5 | Նախաճաշ հյուրանոցում: Այց Վերնիսաժ՝ հուշանվերների և նկարների շուկա, ինչպես նաև հայկական մրգերի և քաղցրավենիքի շուկա: Վերադարձ հյուրանոց և տեղափոխում օդանավակայան: |
Գնացուցակ:
2-3 անձ | 4-7 անձ | 8-14 անձ | 15-17 անձ |
555$ | 415$ | 325$ | 290$ |
Արժեքի մեջ ներառված է՝
- Բոլոր տեղափոխումներն ըստ ծրագրի
- Կացություն 3* հյուրանոցի երկտեղանոց համարում
- Հարմարավետ տրանսպորտ
- Նախաճաշ
- Ռուսախոս էքսկուրսավարի ծառայություններ
- Ռուսախոս էքսկուրսավարի ծառայություններ թանգարաններում
- Մուտքի տոմսեր ըստ ծրագրի
- 2 շիշ խմելու ջուր
- 24 ժամյա աջակցություն զբոսաշրջիկին
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Ավիատոմս
- Ճաշ, ընթրիք
- Ոգելից խմիչքներ
- Ապահովագրություն.
Նշումներ:
- Արժեքը հաշվարկված է մեկ անձի համար,
- Հնարավոր է գնային նվազում կամ աճ, կախված սեզոնից: