Ձիարշավ Հայաստանում

★★★

Հայաստան

12.07.19-16.07.19

$351


12 Հուլիս Ժամանում

Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց:  Երեկոյան ոտքով զբոսանք: ,որի ժամանակ կտեսնենք Օպերան, Կասկադը,Հյուսիսային պողոտան և Հանրապետության հրապարակը: Մասնակցություն կունենանք «Երգող» շատրվաններ շոուին:Վերադարձ հյուրանոց:

13 Հուլիս Երևան – Ենոքավան – Երևան

նախաճաշ հյուրանոցում:Ուղևորություն դեպի Ենոքավան:Ձիավարություն Yell Extreme Park-ում: Արշավներն իրականացվում են հարակից դաշտերում, լեռներում և ձորերոոմ: Քայլարշավ դեպի Լաստիվեր: Այնտեղ կտեսնենք հնադարյան խորհրդավոր քանդակներով Լաստիվեր և Անապատ կոչվող փոքրիկ քարանձավները, ջրվեժների կասկադներ, ծառերի վրա կառուցված տնակներ:Վերադարձ Երևան:

14 Հուլիս Երևան – Գեղարդ – Գառնի – Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ  ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը:Կայցելենք «Այրուձի» հեծյալ ակումբ: Այն գտնվում է Աշտարակի ծայրամասում: Հեծյալ ակումբն առաջարկում է զբոսանք ձիերով, կերակրում և մասնակցություն ձիերի թամբելուն: Դուք հնարավորություն կստանաք նաև շատ գիտելիք ձեռք բերել ձիերի մասին, կզգաք ազդեցությունը, որ թողնում է ձիերի պես բարի, ընկերասեր, խելացի և ուժեղ կենդանիների հետ «շփումը»: Լավ մասնագիտացած անձնակազմը կծանոթացնի ձեզ ձիերի հետ աշխատելու առաջին ամենակարևոր հմտություններին:Վերադարձ հյուրանոց:

15 Հուլիս Shopping day
Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ : ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին: Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, քաղցրավենիք և այլն:Եվ օրվա վերջում կայցելենք «Արարատ » ,որտեղ  կարող եք շրջել, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն: Վերադարձ հյուրանոց:
16 Հուլիս Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում :  Տրանսֆեր դեպի օդանավակայա

Տուր Հայաստանում մարտի 8-ին

★★★

220


Հայաստան
Շարմ էլ Շեյխ

★★★★

$430


Շարմ էլ Շեյխ, Եգիպտոս
Դուբայ

★★★

$640


Դուբայ, ԱՄԷ
Շարժա

★★★

$330


Շարժա, ԱՄԷ