Ձմեռային հանգիստը Հայաստանում
★★★
Հայաստան
29.12.2019 – 04.01.2020
$510
29.12 | Ժամանում
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց: |
30.12 | Երևան – Գառնի – Գեղարդ – Երևան (Խմբակային տուր)
Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը: Երեկոյան ոտքով զբոսանք երեկոյան Երևանով: Վերադարձ Երևան: |
31.12 | Էջմիածին –Հայկական քաղցրավենիքի պատրաստում և համտես – Զվարթնոց – Երևան (Խմբակային տուր)
Նախաճաշ հյուրանոցում:Կուղևորվենք դեպի Էջմիածին: Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:Հաջորդ կանգառը կլինի 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Հայկական քաղցրավենիքի պատրաստման վարպետաց դաս և համտես: Երևան վերադառնալիս՝ կանգ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը եզակի կառույց է իր ճարտարապետական կառուցվածքով, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Վերադարձ հյուրանոց: Ամանորյա գալա ընթրիք: Վերադարձ Երևան: |
01.01 | Շրջայց Երևանում (Անհատական Էքսկուրսիա)
Նախաճաշ հյուրանոցում : Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ : Այնուհետև կքայլենք դեպի Շառլ Ազնավուրի հրապարակով դեպի հյուսիսային պողոտա և կհասնենք Օպերայի և Բալետի թատրոն: Մենք ականատես կլինեն նաև կարապների պարին ՝ Կարապի լճում: Կայցելենք «Արարատ » կոնայակի գործարան,որտեղ կարող եք շրջել, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն::Հաջորդ մեր կանգառը կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Վերադարձ հյուրանոց: |
02.01 | Խոր Վիրապ – «Հին Արենի» գինու գործարան – Ամանորյա ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն և համտես – Նորավանք – Երևան (Խմբակային տուր) Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Խոր Վիրապ, որից հետո կայցելենք Նորավանք: Այնուհետև կշարժվենք դեպի Արենի գյուղ, որը հայտնի է իր խաղողի այգիներով: Այնտեղ կայցելենք «Արենի» գինու գործարան՝ գինիներ համտեսելու: Ամանորյա ճաշատեսակների պատրաստման վարպետաց դաս և համտես: Վերադարձ Երևան: |
03.01 | Ծաղկաձոր (Կեչառիս, Ճոպանուղի) – Սևան (Սևանավանք) – Սևանի իշխանի խորովածի պատրաստման ցուցադրության– Երևան (Խմբակային տուր)
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Ծաղկաձոր, որտեղ կտեսնենք Կեչառիս վանքը և ճոպանուղով կբարձրանանք Թեղենիսի գագաթը:Ուղևորություն դեպի Սևանավանք (IX դար): Մոտ 2000 մետր բարձրության վրա է գտնվում «Հայաստանի Մարգարիտ» Սևանը: Ականատես կլինենք Սևանի իշխանի խորովածի պատրաստման ցուցադրությանը: Վերադարձ Երևան: |
04.01 | Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան: |