Միասին տոնենք Վարդավառը

★★★

Հայաստան

26.07.2019-31.07.2019

$316


   26.07 Ժամանում

Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց:

    27.07 Երևան –Գառնի –Գեղարդ – Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ  ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը: Վերադարձ Երևան:

    28.07 Վարդավառ

Նախաճաշ հյուրանոցում:Այցելություն Ծաղկաձոր, որտեղ կտեսնենք Կեչառիսի վանքը, ինչպես նաև ճոպանուղով կբարձրանանք Թեղենիս լեռան գագաթը: Այնուհետև ճանապարհը կշարունաենք դեպի կատուտաչյա Սևանա լիՃ ,որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։ Ընթրիք Սևանում , իշխանի  խորովածի պատրաստման ցուցադրությամբ:

   29.07 Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Խոր Վիրապ, որից հետո կայցելենք  Նորավանք: Այնուհետև կշարժվենք դեպի Արենի գյուղ, որը հայտնի է իր խաղողի այգիներով: Այնտեղ կայցելենք «Արենի» գինու գործարան՝ գինիներ համտեսելու: Ճաշ Արենիում: Եվս մի շատ հետաքրքիր տեսարժան վայր է համարվում Տաթևի վանքը, որը կառուցվել է 9-րդ դարում: Այստեղ է նաև գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը տեղ է գտել Գինեսի գրքում: Վերադարձ Երևան:

   30.07 Շրջայց Երևանում

Նախաճաշ հյուրանոցում : Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ : ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին: Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, քաղցրավենիք և այլն: Այնուհետև կայցելենք Երևանի 2800 ամյակի առթիվ բացված նոր այգին: Այն գեղեցիկ վայր է հաճելի ժամանակ անց կացենլու համար: Այնուհետև կքայլենք դեպի Շառլ Ազնավուրի հրապարակով դեպի հյուսիսային պողոտա և կհասնենք Օպերայի և Բալետի թատրոն: Մենք ականատես կլինեն նաև կարապների պարին ՝ Կարապի լճում:Եվ օրվա վերջում կայցելենք «Արարատ » կոնայակի գործարան,որտեղ կարող եք շրջել, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն: Վերադարձ հյուրանոց:

     31.07 Մեկնում

Տրանսֆեր դեպի օդանավակայան:

 

 

Տուր Հայաստանում մարտի 8-ին

★★★

220


Հայաստան
Շարմ էլ Շեյխ

★★★★

$430


Շարմ էլ Շեյխ, Եգիպտոս
Դուբայ

★★★

$640


Դուբայ, ԱՄԷ
Շարժա

★★★

$330


Շարժա, ԱՄԷ