Ամենօրյա Էքսկուրսիաներ
Հայաստան
Հունիսի 1, 2015 - Հունիսի 1, 2016
<<Աշտարակ, Ամբերդ >> տուրը հնարավորություն է ընձեռում բացահայտել Հայաստանի պատամշակութային կյանքը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ամբերդ «Բերդ ամպերի մեջ» բերդաքաղաք և ամրոցը կառուցվել է X դարում, Արքաշեն և Ամբերդ գետերի միացման վայրում` եռանկյունաձև հրվանդանին: Ամրոցը X դարում համարվում էր Բագրատունիների թագավորության և Պահլավունի իշխանների կարևորագույն ռազմապաշտպանական հենակետերից մեկը, իսկ որոշ պատմական աղբյուրներում Ամբերդը հիշատակվում է որպես իշխանների ամառանոց: Աշտարակ քաղաքը գտնվում է Արագածոտնի մարզում: Այստեղ են գտնում Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները:
Հայաստան
Հունիսի 1, 2015 - Հունիսի 1, 2016
Այս տուրը կտանի մեզ Հաստանի Բյուրական քաղաք, որտեղ գտնվում է Բյուրականի աստղադիտարանը: Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ-ի աշնանը Այն համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Աշտարակ քաղաքը գտնվում է Արագածոտնի մարզում: Այստեղ են գտնում Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները:
Հայաստան
Հունիսի 1, 2015 - Հունիսի 1, 2016
Այս տուրը կտանի մեզ Հաստանի հնագույն գյուղերից մեկը՝ Օշական: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին գտնվում է Օշական գյուղում, որտեղ էլ թաղված է հայոց այբուբենի ստեղծողի, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադրի դին: Աշտարակ քաղաքը գտնվում է Արագածոտնի մարզում: Այստեղ են գտնում Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները:
Հայաստան
2016թ.
<<Էջմիածին, Սարդարապատ>> տուրը Հայաստանի ամենասիրված և ճանաչված ճամփորդական երթուղին է: Այն հնարավորություն է ընձեռում բացահայտել Հայաստանի հոգևոր-մշակութային կյանքը հին օրերից մինչ օրս: Էջմիածինը Երևանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գտնվող ոչ մեծ քաղաք է, ուր տեղակայված է մեր եկեղեցու գլխավոր սրբավայրը՝ Էջմիածնի Մայր տաճարը, մի քանի այլ եկեղեցիներ, թանգարաններ, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ կաթողիկոսի նստավայրը և բազմաթիվ այլ եկեղեցապատկան հաստատություններ: Սարդարապատի հուշահամալիրը կառուցվել է 1968 թ. -ին: Այստեղ է գտնվում «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանը, որտեղ պահպանվում են Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների նյութական մշակույթի նմուշներ:
Հայաստան
2016թ.
<<Էջմիածին, Զվարթնոց>> տուրը հնարավորություն է ընձեռում բացահայտել Հայաստանի հոգևոր-մշակութային կյանքը հին օրերից մինչ օրս: Էջմիածինը Երևանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գտնվող ոչ մեծ քաղաք է, ուր տեղակայված է մեր եկեղեցու գլխավոր սրբավայրը՝ Էջմիածնի Մայր տաճարը, մի քանի այլ եկեղեցիներ, թանգարաններ, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ կաթողիկոսի նստավայրը և բազմաթիվ այլ եկեղեցապատկան հաստատություններ:
Հայաստան
2016թ.
«Գառնի և Գեղարդ» տուրը Հայաստանի ամենասիրված և ճանաչված ճամփորդական երթուղին է, որովհետև գտնվում է Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա, ներառում է այցելութուն ճարտարապետական գլուխգործոցներ հանդիսացող կոթողներ, խոստանում է հանդիպում Հայաստանի բնության հրաշալիքների հետ և ընձեռում համով սնվելու և հետաքրքիր տեղաբնակների հետ ծանոթանալու հնարավորություն: