Family Tour
★★★
Հայաստան
14.08.19 - 20.08.19
$735
14 Օգոստոս | Ժամանում – City tour
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում “L & I TOUR” ընկերության ներկայացուցչի կողմից: Տրանսֆեր դեպի հյուրանոց: Երեկոյան ոտքով զբոսանք: ,որի ժամանակ կտեսնենք Օպերան, Կասկադը,Հյուսիսային պողոտան և Հանրապետության հրապարակը: Մասնակցություն կունենանք «Երգող» շատրվաններ շոուին: |
15 Օգոստոս | Երևան – Ծաղկաձոր – Սևան (Սևանավանք) – Երևան
Նախաճաշ հյուրանոցում:Այցելություն Ծաղկաձոր, որտեղ կտեսնենք Կեչառիսի վանքը, ինչպես նաև ճոպանուղով կբարձրանանք Թեղենիս լեռան գագաթը: Այնուհետև ճանապարհը կշարունաենք դեպի կատուտաչյա Սևանա լիՃ ,որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։ |
16 Օգոստոս | Երևան – Գեղարդ – Գառնի – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Երեկոյան ընթրիք Գառնիում.որի ժամանակ ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը: Վերադարձ Երևան: |
17 Օգոստոս | Երևան– Սաղմոսավանք – Տառերի պուրակ – Դենդրոպարկ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Սաղմոսավանք: Սաղմոսավանքը թարգմանաբար նշանակում է սաղմոսների վանք: Այն հայտնի է իր միջնադարյան ձեռագրերի և գրքերի պահոցով: Ճանապարհին կանգ կառնենք Հայոց այբուբենի հուշարձանի մոտ, որտեղ կարող եք գտնել ձեր անվան առաջին տառը և լուսանկարվել։ Այնուհետև կուղևորվենք դեպի Դենդրոպարկ: Այստեղ այցելուներն ունեն եզակի հնարավորություն տեսնելու հազվագյուտ բույսեր և ծաղիկներ ու վայելել նրանց հեքիաթային գեղեցկությունը:յս հրաշալի վայրը շատ հարմար է ընտանեկան հանգստի համար: |
18 Օգոստոս | Երևան – Էջմիածին – Զվարթնոց– «Արարատ» կոնյակի գործարան
Նախաճաշ հյուրանոցում:Կուղևորվենք դեպի Էջմիածին: Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:Հաջորդ կանգառը կլինի 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Երևան վերադառնալիս՝ կանգ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը եզակի կառույց է իր ճարտարապետական կառուցվածքով, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Եվ օրվա վերջում կայցելենք «Արարատ » ,որտեղ կարող եք շրջել, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն: Վերադարձ հյուրանոց: |
19 Օգոստոս | Shopping day
Նախաճաշ հյուրանոցում : Կայցելենք Վերնիսաժ ,որտեցից կարող ենք գնել բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ : ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին: Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, քաղցրավենիք և այլն: կացելենք Երևանի կենդանաբանական այգի, Այցելություն կենդանաբանական այգի զվարճանքից բացի նաև ուսուցողական է: Ազատ Երեկո: |
20 Օգոստոս | Մեկնում Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան: |